Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան
BLOGՊետք է հաղթի առողջ բանականությունը
Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր:
Ութ տարվա ընթացքում, չեմ հիշում որևէ հարցի շուրջ թեկուզ մեկ բանական, առողջ և օգտակար քննարկում:
Օրինակ՝ դրանց ասում և ապացուցում ես, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում ու պատերազմի դուռ բացում՝ ասում են «ձեզ մերժել են», «մարտի 1», «հոկտեմբերի 27», «թալան», «30 տարի», «ասֆալտ», «սրա-նրա դղյակներ, միլիարդներ» և թեմայի հետ կապ չունեցող նմանօրինակ այլ ցնդաբանություններ:
Ասում ես, ի՞նչու եք պատերազմի առիթ տվել, կամ դրանից հետո ինչու՞ եք գնացել Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ կարելի էր պահել Արցախի մնացած մասը, և քիչ, թե շատ՝ ընդունելի լուծում գտնել: Հիմնավորված պատասխանելու փոխարեն վայնասուն են դնում՝ «5-րդ շարասյուն», «ռուսամոլ», «նախկինները ուզում են գալ», «30 տարի առաջ են հանձնել Ղարաբաղը», «եկեղեցում մոմ են ծախում», «ռևանշիստ» և այլ բնույթի մառազմ ու ատելության խոսք:
Կասկածից վեր է, որ մեր երկրի կորուստների ու դժբախտությունների պատճառներից մեկն էլ իշխանության սանձազերծած տեղեկատվական պատերազմն է:
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը:
Որովհետև՝ որևէ երկիր չի կարող երկար գոյատևել, որտեղ իշխանությանն ասում է «կամ ես կլինեմ վարչապետ՝ կամ երկիրը վարչապետ չի ունենա»: Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է «կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ»:
Երբեք չի կարող երջանիկ ու բարեկեցիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասին հայրենազրկում, ունեզրկում, նսեմացնում ու բռնի տեղահանում են՝ հետո ցինիկաբար հայտարարում, որ իրենք ավելի շատ բան են արել Ղարաբաղի համար:
Առանց առողջ բանականության՝ հասարակությունները չունեն ապագա:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



