ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի
VIDEOԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի:
Ընկերությունը հատուկ ուշարդություն է դարձնում կրթական ոլորտին. ԲՈՒՀ-երի և դպրոցների ներկայացուցիչները հանքի հիմնական այցելուներն են: ԶՊՄԿ-ն կարևորում է երիտասարդ սերնդի հետ շփումը, այցերը թույլ են տալիս ավելի լավ պատկերացում կազմել հանքարդյունաբերության վերաբերյալ, ինչպես նաև օգնում են մասնագիտական կողմնորոշման հարցում:
Մեր հերթական հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն էին: Ավագ դպրոցի աշակերտները Սյունիքում էին հայրենագիտական, բնապահպանական ծրագրով, և առաջին կանգառը հենց ԶՊՄԿ-ում էր: Համապատասխան հրահանգավորումը ստանալուց հետո այցելել են բաց հանք, ծանոթացել աշխատանքին, ապա շրջել նաև ֆաբրիակյում, որտեղ նրանց ներկայացվել է հանքաքարից խտանյութ ցիկլի ողջ ընթացքը:
ԶՊՄԿ-ն բաց է բոլորի համար, ուստի նման ֆորմատով այցերը հաճախակի բնույթ են կրում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները այցից հետո պատրաստել են նաև անհատական աշխատանքներ, կիսվել իրենց տպավորություններով և ստացած գիտելիքներով: Աշակերտների աշխատանքներին կարող եք ծանոթանալ մեկնաբանություններում առկա հղումով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



