Բարության ինքնաբուխ դրսևորման օրը բարեգործության մասին խոսելու առիթ է նաև Հայաստանում
SOCIETYԱշխարհը փետրվարի 17-ին նշում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որը միջազգային բարեգործական կազմակերպությունների նախաձեռնություններից է համարվում: Տոնը հիմնվել է ԱՄՆ-ում, բայց տարածված է և նշվում է տարբեր երկրներում: Այդ տոնն ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից ո ւ կրոնական համոզմունքներից: Տոնը հայտնի է դարձել նաև Հայաստանում:
Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախսոցիոլոգիական կենտրոնի տնօրենԱհարոն Ադիբեկյանը, մեջբերելով Բարեգործության համաշխարհային վարկանիշի տվյալները, տեղեկացրեց, որ Հայաստանը 119-րդ տեղում է 182 երկրների շարքում, սակայն հյուրասիրությամբ 40-րդն է աշխարհում: Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեցին մոտ 500 բարեգործական կազմակերպություններ, սակայն 2001 թվականից հետո նոր ընդունված կանոնակարգով դրանք փակվեցին: Ադիբեկյանի տեղեկացմամբ` 2016 թվականին Համազգային վստահության խորհուրդը ցանկանում է ծրագիր նախաձեռնե լ «Տարվա լավագույն բարերար» խորագրով:
«Մենք խնդիր ունենք ձևավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լումաններդնելու բարեգործական ծրագրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ադիբեկյանը:
Հոգեբան Աննա Բադալյանը, հոգեբանության մեջ կարևորելով լեզվամտածողության դերը, ընդգծեց, որ հայերենում կան շատ արտահայտություններ, որոնք կապված են բարի բառի հետ, դրանցից են` բարին ընդ ձեզ, բարի տարեդարձ, բարի ախորժակ և հենց բարևը: «Մեր էթնիկ բնավորության մեջ, բարությունը բավականին բարձր արժեք է համարվում»,- ասաց
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե սոցիալական» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը նշեց, որ իրենց երկամյա բարեգործական կազմակերպությունը 60 մարդու օգնություն է ցուցաբերել դեղորայքի տեսքով: «Բարեգործությունը շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ այն կատարվում է աննկատ, առանց կեղծ հանդիսավորության»,-նշեց Մանուշակ Ստեփանյանը:
Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանաԿարապետյանի խոսքով` եթե կարող ես օգնել խորհրդով, դա նույնպես բարեգործություն է, միայն դրամական օգնությունը չէ, որ բարեգործություն է համարվում: Բարեգործությունը պետք է լինի լուռ, ինչպես Աստված է ասում. «Եթե ձախ ձեռքդ տալիս է, ապա աջ ձեռքդ չպետք է իմանա այդ մասին»: Բարեգործ լինելը կամ բարեգործություն անելը ընտանիքի և դաստիարակության հետ կապված խնդիր է: Անձը պետք է բարեգործություն տեսնի, որ սովորի, քանի որ օրինակը շատ կարևոր է: Այսպես` դասական բարեգործության օրինակ է համարվում «Բարի Սամարացին» առակը:



