Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ Ծառուկյան
BLOGԱյսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին։
Ինչպես գիտեք, եղանակների լավանալուց հետո Քրիստոսի արձանի շինհրապարակ ուխտագնացությունը վերսկսվել է, և արդեն հազարավոր քաղաքացիներ հերթագրվել են՝ իրենց մասնակցությունն ունենալու համար։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ուզում են մասնակիցը դառնալ պատմական այս կառույցի շինարարությանը։
Ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք ապահովել նույնիսկ ամենօրյա ռեժիմով խմբեր բարձրացնելու պարագայում։ Սա է իրականությունը։ Ջանք ու եռանդ չենք խնայում մարդկանց հոսքերը կանոնակարգելու և շինհրապարակ ուղեկցելու համար։ Բոլորն ուզում են աղոթքը շուրթերին մի քար դնել այս իսկապես պատմական կառույցին։
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց ցանկությունն ինձ համար վեր է ու կարևոր է ամեն ինչից։ Մեզ շատ են դիմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաները՝ ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը բերել շինարարությանը։
Ես հանձնարարել եմ, որ մեր տղաների խմբերին առաջնահերթություն տան։ Վստահ եմ, որ մյուս հերթագրվածները՝ Հայաստանից և սփյուռքից, ըմբռնումով կմոտենան։ Մենք շատ քիչ բան կարող ենք անել այս տղաների սխրանքը փոխհատուցելու և նրանց մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Սա թող լինի խորհրդանշական մի քայլ։
Տղերք ջան, ձեզ համար Հայաստանում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ, անհարմարություններ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն բարձրանալու արձանի շինհրապարակ, խնդրում եմ դիմել տեղեկատվական գրասենյակ կամ իմ օգնական, ձեր մարտական ընկեր Էրիկին և ձեր խմբերը առաջնահերթության կարգով կբարձրանան Հատիս լեռ։ Ես մեծ սիրով կդիմավորեմ, կուղեկցեմ ձեզ։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



