Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Նարեկս։ Երբ տանից դուրս էի գալիս, սկսում էր լաց լինել։ Գրկում էի, տալիս մայրիկին ու մի կերպ տանից դուրս գալիս, որ լաց չլիներ։ Ինձ հետ շատ կապված է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանը՝ Նարեկի հայրիկը։ Պատմում է, թե ինչու են որդուն Նարեկ անվանակոչել. «Կնոջս երազում սուրբ էր եկել և ասել, որ մեր որդուն պետք է Նարեկ անվանակոչենք։ Նախքան դա որոշել էի հայրիկիս անունով կոչել՝ Վաչագան, բայց այդ երազից հետո մեր որդուն Նարեկ անվանակոչեցինք»։

Նարեկը ծնվել է Երևանում։ Փոքր տարիքից դաշնամուրի է հաճախել նախ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում։ «Նաև մարմնամարզության հաճախեց, բայց իրենը երաժշտությունն էր։ Սիրված էր քոլեջում։ Առհասարակ, տղաս ամենուր էր սիրված։ Շատ մեծ շրջապատ ուներ։ Հարգված էր իր ընկերների շրջանում։ Հիմա էլ, երբ մեր տանն ինչ-որ առիթ է լինում, իր ընկերները պարտադիր ներկա են լինում»։

2019 թվականի հունվարի 30-ին է Նարեկը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայել է Վայքի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Ես ևս իրեն մշտապես ասել եմ, որ պետք է պարտադիր ծառայի բանակում։ Այդ ընթացքում բոլորը հիմնականում ծառայության էին անցնում Արցախում, բայց նա վիճակահանության արդյունքում ծառայության վայր ընտրեց Վայքը։ Հարգված էր թե՛ իր հրամանատարների, թե՛ ընկերների կողմից։ Ծառայության ընթացքում շատ փոխվեց, էլ ավելի հասունացավ։ Կարգապահ, կազմակերպված զինվոր էր, միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին, ով ուներ դրա կարիքը»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նարեկին և ընկերներին հոկտեմբերի 4-ին Վայքից տեղափոխում են Արցախ։ «Իրենք Նախիջևանի դիրքերն էին պահում։ Իրենց ամսի երեքին իջեցրել էին, որ չորսին տեղափոխեին Ջրական։ Նարեկը կապ է տալիս իրենց գումարտակի հրամանատարին (նա էլ զոհվեց 2022 թվականին՝ Ջերմուկի մարտերում). «Հրամանատար ջան, ոնց որ շատ է ձգձգվում, շարժվենք, գնանք, մեր ընկերները ուժեղ «բոյ» են տալիս, կռվում են, մենք չոլի մեջ նստել ու սպասում ենք»։ Տղաները պատմում են, որ Նարեկս շատ էր շտապում։ Եվ այդպես էլ հոկտեմբերի 4-ի լուսադեմին ճանապարհ են ընկնում և օրվա մեջ հասնում Ջրական։ Երեք օր ուժեղ մարտերի մեջ է եղել տղաս։ Նա «Իգլայով» է մարտ վարել։ Երեք տանկ է խոցել, կենդանի մեծ ուժ է ոչնչացրել։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, հիմա էլ ինձ հետ կապի մեջ են, ասում են՝ Նարեկը չլիներ, մենք ողջ չէինք լինի։ Հոկտեմբերի չորսին, հինգին և վեցին ուժեղ մարտեր են եղել Ջրականում»։ Հայրիկը պատմում է, թե ինչպես է որդին փրկել զինծառայողների կյանքը։ «Պիկապ մեքենա է լինում՝ անվադողերն արդեն պայթած։ Նարեկս և Գենադին, ով ընդամենը երկու ամսվա ծառայող է լինում, ձեռքին էլ ПК տեսակի զենք, 11 տղաներին տեղավորում են այդ մեքենայի մեջ։ Մի կերպ հասնում են «Ծիրանի» կոչվող դիրք։ Այդտեղ հոսպիտալ կար, տղաներին այդտեղ է թողնում, որ գնա մյուսների հետևից։ Հոկտեմբերի 7-ին առաջանում են դեպի Ջրականի ձախ թևը, որն ամենադաժան հատվածներից մեկն է եղել պատերազմի ժամանակ։ Այդտեղ Նարեկս իր ջոկի տղաների հետ կռիվ է տալիս։ Իր ջոկից մի քանիսը վիրավոր են լինում, կարողանում է նրանց դուրս բերել, ապահով վայր ճանապարհել։ Օդում սկսում է «կամիկաձեն» աշխատել։ Մի տղա կա, նա է պատմում, որ Նարեկիս երկու ոտքերը կոտրվում են, մեջքի տակ զինվորական բուշլատ են դնում, հենվում է։ Տղաներն են պատմում, որ Նարեկս գոռում էր՝ գնացեք, փրկվեք։ Չէր ասում ինձ փրկեք, ասում էր՝ դուք փրկվեք»։

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում՝ զորամասի մոտ։ Հետո արդեն սկսվում են Նարեկի փնտրտուքները։ «Կառավարության հետ հանդիպումից հետո որոշվեց, որ ծնողներից խումբ պետք է կազմվի, գնանք որոնողական աշխատանքների։ Ես եմ դա կազմակերպել։ Համարյա մեկ տարի մասնակցեցինք որոնողական աշխատանքների, բազմաթիվ տղաների մարմիններ դուրս բերեցինք»։

Հայրիկին ասել են, որ գուցե որդուն գերեվարել են։ Եվ նա, իհարկե, Նարեկին ողջերի մեջ է փնտրել։ «Գնացել եմ այն տարածք, որտեղ տղես կռիվ է տվել։ Դեռ չգիտեի, որ նա զոհվել է։ Այդ ժամանակ տղայիս չգտա։ Հետո էլ ամեն անգամ, երբ գնում էի որոնողական աշխատանքների, միակ միտքս էր՝ Աստված ջան, միայն թե տղայիս չգտնեմ։ Հույս ունեի, որ նա ողջ է։ Ամեն անգամ ինչոր տարածք մտնելիս մեր տղաների մարմիններն ենք դուրս բերել։ Անասելի ծանր ապրումներ եմ ունեցել, շատ երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ»։

Ավաղ, հայրիկի՝ որդուն ողջ գտնելու հույսերը հօդս են ցնդում։ «Տղաներին տարել էին ադրբեջանական մի գյուղ և հուղարկավորել։ Ամիսներ անց նրանց մարմինները փոխանցեցին հայկական կողմին։ 2021 թվականի հունվարի 25-ին է Նարեկս տուն «վերադարձել»։ Քիչ թե շատ ճանաչելի էր տղայիս մարմինը, իր գրպանում իր հեռախոսն էր։ Մեր հարազատները գնացին իր մարմինը ճանաչելու»։ Հունվարի 31-ին իր հուղարկավորությունն էր»։

Ապրելու ուժի մասին։ «Նարեկիս զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին ծնվում է փոքր աղջիկս՝ Նարես։ Ունենք երկու տղա և երեք աղջիկ։ Նարեկս միշտ մեզ հետ է, մենք իրեն չենք առանձնացնում։ Մեր երեխաներն են մեզ ուժ տալիս, ոտքի վրա կանգուն պահում»։

Հ. Գ.- Ջոկի հրամանատար, սերժանտ Նարեկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder