Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցողի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի եւ դաստիարակության համար:
Լուսինե Քոչարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Հետևեք մեզ՝ այստեղ



