Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին. Դիանա Գրիգորյանը՝ «Առաջնորդները» հեռուստասերիալի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերությամբ «Առաջնորդները» հեռուստասերիալի մեկնարկն արդեն տրված է: Չնայած այս սերիալը երկար ժամանակ է, ինչ հասանելի էր համացանցում, այնուամենայնիվ, հեռուստատեսային մեկնարկով այն վարկանիշային սանդղակում առաջին հորիզոնականում է. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հեռուստասերիալի սցենարի հեղինակ, գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը.

««Առաջնորդները» հեռուստասերիալի ցուցադրումից հետո թեկուզ մեկ օրվա արդյունքների մասին խոսելիս մենք կարող ենք խոսել թվերով, որոնք արձանագրված են՝ «Առաջնորդները» հեռուստատեսային վարկանիշային սանդղակում եղել է առաջին տեղում, ինչի համար ուրախ եմ, թեպետ, չեմ կարող չասել նաեւ, որ այդ հաջողությունը սպասելի էր, որովհետեւ մեր թիմն ամեն բան արել է հեռուստադիտողին գոհացնելու համար: Իհարկե, բացառապես բոլորին գոհացնել չենք կարող, բայց երջանիկ ենք ու շատ շնորհակալ հեռուստադիտողի այն շրջանակին, որոնց շնորհիվ գնահատվեց մեր աշխատանքը»,- նշեց Դիանա Գրիգորյանը:

Քանի որ «Առաջնորդները» հեռուստասերիալը ամիսներ շարունակ համացանցում հասանելի լինելուց հետո սկսեց հեռարձակվել «Արմենիա TV»-ով, կարծիք կա, թե հեռուստասերիալն արդեն ավարտվել է: Այս հարցին ի պատասխան սցենարի հեղինակը նկատեց. «Ոչ, հեռուստասերիալը ավարտված չէ, այն զուգահեռ նկարահանվում է, հիմա համացանցում կա 97 սերիա, որոնք հեռարձակվում են Միացյալ Նահանգների հեռուստադիտողի համար: Առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ»:

Հետաքրքքրվելով, թե որպես հեռուստասերիալի սցենարի հեղինակ, սցենարի ավարտն ուրվագծո՞ւմ է, Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցին ես միշտ այսպես եմ պատասխանաում՝ ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին, որովհետեւ կյանքն ավելի անհավանական է, քան կինոն, որովհետեւ կյանքում կարող ե ստեղծվել իրավիճակներ եւ այդ իրավիճակներից դուրս գալու խնդիրների լուծումների այնպիսի տարբերակներ, որ դրանք կարող են  մարդկային երեւակայության սահամաններից դուրս լինել: Ուստի ինչպես եւ կյանքն իր անկանխատեսելիությամբ, իր հետաքրքիր ապտակներով, այնպես էլ սերիալում սյուժետային փոփոխությունները կլինեն ընթացքում, սյուժեն կզարգանա ինչպես կյանքը՝ իր հունով, հետաքրքիր անակնկալներով ու անկանխատեսելի իրադարձություններով: Ավարտի մասին չեմ մտածել ու չեմ էլ ցանկանում մտածել, որովհետեւ դեռեւս նոր է այս ամենը ու դեռեւս մենք նոր ենք ապրում այս կյանքը, որը կոչվում է «Առաջնորդներ»»:

Հեռուստասերիալում ներգրավված են առաջատար դերասաններ, նրանց կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ, Դիանա Գրիգորյանը նկատեց. «Մենք շատ լավ անձնակազմ ունենք եւ շատ ենք ցանկանում այս անձնակազմով երկար աշխատել: Անշուշտ կլինեն նոր մուտքեր, բայց թե ովքեր կլինեն նրանք, դեռ չգիտեմ, միայն թե այդ մուտքերը եւս կլինեն շատ անկանխատեսելի, գուցե ԱՄՆ-ից նոր դերասաններ միանան մեզ, հստակ չգիտեմ»:

«Ճանաչելով մարդու էությունը, բանավորությունն ու հնարավորությունները՝ կարողանում ես ճիշտ եւ ճիշտ համապատասխան կերպար ստեղծել իր համար, ինձ շատ է օգնում այն փաստը, որ սցենար գրելիս ճանաչում եմ դիմացինիս: Թերեւս սա է պատճառը, որ արդեն քանի նախագիծ է, մեր անձնակազմը գրեթե չի ենթարկվում փոփոխությունների»,- դերասանական անձնակազմի մասին խոսելիս՝ ավելացրեց «Առաջնորդները» հեռուստասերիալի սցենարի հեղինակը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris