Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարող է չլքել ԱՄՆ նախագահի պաշտոնը ևս ութ-ինը տարի։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը փոքր և միջին բիզնեսին աջակցելուն նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նկատի ունենալով ծրագրերը, որոնք, նրա խոսքով, ուժի մեջ կլինեն տասը տարի, Թրամփը նշել է. «Մենք ճիշտ բան արեցինք։ Եվ այսպես, երբ ես լքեմ պաշտոնը, ասենք, ութ կամ ինը տարի հետո, կկարողանամ օգտվել դրանցից»։
ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնը երկու ժամկետով։ Դրան չնայած՝ ներկայիս առաջնորդը բազմիցս արտահայտվել է երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորության մասին։ Նմանատիպ առաջարկներ է արել նաև Թրամփի նախկին գլխավոր քաղաքական ռազմավար Սթիվ Բեննոնը անցյալ աշնանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



