Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, Կառավարության անդամներ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծերին․

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, պարոն Էմանուել Մակրոն,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ այս առիթի համար և շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ վերջին տարիների ընթացքում, եթե կարող ենք ասել «Երևանյան երկխոսություն» համաժողովի գոյության ընթացքում։

Տեղի է ունեցել շատ կարևոր և էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ, ընդ որում՝ ուզում եմ ասել, որ հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունն այն նույն տեղում է, որտեղ եղել է նախկինում։ Հենց սրանում է ամբողջ իմաստը և նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ճշգրիտ ձեզ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումն աշխարհագրական դիրքի մասին, որն, ի դեպ, տարածված էր թե՛ մեզանում, թե՛ մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ։

Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունն ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում՝ ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար՝ այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Թերևս այս ընկալումն էր, իմիջիայլոց, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել և մտածել, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր և աշխարհի մասին։ Այսօր, ես կարող եմ դա արձանագրել, տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն այն իմաստով, որ հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունն այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում, այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կարող է երևալ այս քարտեզից, Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելքը արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է Հայաստանի Հանրապետության, նրա վիճակի և նրա պոտենցիալի բոլորովին նոր նկար և նոր պատկեր։

Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին և հենց այս դիտանկյան վրա կառուցել Հայաստանի Հանրապետության ռազմավարությունները։ Այդ ռազմավարությունները նկարագրելու համար է, որ մենք որդեգրել ենք և իրականացնում ենք երկու իրարից բխող և փոխկապակցված նախագծեր։

Դրանցից առաջինը, որ ես առիթ եմ ունեցել ներկայացնել, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, և երկրորդը, որի մասին համոզված եմ գիտեք, TRIPP նախագիծն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագիծն առաջին հերթին մեր ընկալումներով երկաթուղային կապի վերականգնում է արևելքի և արևմուտքի միջև։ Իհարկե, երբ խոսք է գնում երկաթուղու մասին, երկաթուղին, առաջին հերթին, որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում՝ աշխարհագրական, ռելիեֆային։ Ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի, և դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով պատկերացնում ենք արևելքն արևմուտքի հետ կապելու գործընթացը և այդպես շարունակում։ Բայց երկաթուղին TRIPP նախագծի միակ ուղղությունը չէ:

Ուզում եմ ընդգծել, որ TRIPP նախագծի շրջանակներում և նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր, նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չէ, որ անցնեն իմ նշած երթուղով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ կապված ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ, այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել։

Հիմա մենք կենտրոնացած ենք հենց այդ խնդրի վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է հենց մի նախադասության մեջ։ Ընդհանրապես՝ շատ է խոսվում երկրների ներդրումային հետաքրքրության մասին, բայց այս վերջին շրջանի քննարկումների արդյունքում ես արձանագրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ գտնվում է մի աշխարհագրական դիրքում, և, իհարկե, այդ ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ Հայաստանի ներդրումային միջավայրը և Հայաստանի ներդրումային կարգավիճակն էականորեն փոխվում է։ Այդ կարգավիճակը փոխվում է հետևյալով՝ կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային բրենդը, և այդ նախադասությունը հետևյալն է՝ «Ամենակարճ ճանապարհն արևելքի և արևմուտքի միջև», որովհետև հիմա, ժամանակակից աշխարհում խնդիրը, ինչպես գիտեք, ոչ միայն ապրանքների, ծառայությունների հոսքի ապահովությունն է, այլև այդ տեղափոխման տրանսպորտի արագությունը, իսկ ամենակարճ ճանապարհ նշանակում է ամենաարագ ճանապարհ։ Մեր խնդիրն է ամենաէժան ճանապարհ և ամենաարդյունավետ ճանապարհ, որովհետև հիմա նաև այս արձանագրումը պետք է անենք՝ ընկերությունները մրցակցում են այդ թվում՝ ապրանքները մատակարարելու արագությունների վրա, և նա, ով ամենաարագն է, թերևս նաև ամենահաջողակն է։ Չնայած արագությունը հաջողության միակ գրավականը չէ։ Մեր խնդիրն է իրացնել մեր պոտենցիալը։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մեր իրականության մեջ էական և շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև, օրինակ, մասնավորապես՝ ընդամենը տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով՝ ասվում էր, կարելի էր ասել, և դա մեր ընդհանուր ընկալումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը, օրինակ, էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր։ ԵՎ այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունը էներգետիկ և մնացած առումներով։ Բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել, Հայաստանի Հանրապետության պարամետրերում, հիմա Հայաստանի Հանրապետությունն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը փոխվել։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել և տրանսֆորմացնել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի։ Ո՛չ, ես ոչ մի գաղտնի բան չեմ պահում, Հայաստանում նավթի և գազի հանքեր չեն հայտնաբերվել, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով։ Մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով։

Իհարկե, ես ասեցի, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ընդհանրապես ոչ մի աշխարհագրական և ռեսուրսային փոփոխություն տեղի չի ունեցել, բայց մի բան, իհարկե, էականորեն փոխվել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ապրում է խաղաղության պայմաններում, և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Սա է շրջադարձային կետը, որովհետև ինչու նախկինում մենք չէինք նկատում, որ մենք ունենք հոյակապ աշխարհագրական դիրք։ Խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր, և մենք չէինք կարող նկատել այն, ինչ ակնհայտորեն դրված է մեր աչքի առաջ։

Եվ ուզում եմ սա ընդգծելով, կրկին իմ գնահատանքի խոսքերն ասել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, ում դերակատարումն այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է, որովհետև այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին մենք խոսում ենք այսօր, ի վերջո, արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, նախագահ Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և համաձայնվելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը կդրվի երկու երկրների սահմանազատման հիմքում։ Սա շրջադարձային կետ է և այս շրջադարձային կետում նախագահ Մակրոնի անձնական ներդրումը դժվար է պարզապես գերագնահատել։

Եվ հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ,

Իմ եզրակացությունն այս ամեն ինչից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության օրինակով, հետևյալն է, որ թվում է, թե ֆիզիկական կամ տեսանելի կամ աչքի առաջ գտնվող կամ կոնկրետ պարամետրեր ունեցող հանգամանքների փոփոխությամբ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ փոփոխությունների, քան ի սկզբանե կարող էինք մտածել։ Եվ այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով։ Որովհետև այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ է ներդրումների համար։ Այսօր, իմիջիայլոց, Եվրոպական Միությունն ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն, և միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումներն իրականացնելու, և այդ ներդրումներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետևաբար, մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիր, առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման և անվտանգության համար, որովհետև այստեղ կարևոր է շատ նաև անվտանգության գործոնը։ Այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք և որի մասին ես խոսում եմ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում՝ անվտանգության հուսալի գործոն է։ Որովհետև, երբ մենք կդառնանք, և մենք այսօր արդեն դառնում ենք այդպիսին երկիր, որը իր տարածաշրջանում, իր միջավայրում, իր հարևանության հետ, որովհետև սա էլ է շատ կարևոր, որովհետև ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, դա նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ կարճ ճանապարհը։ Որովհետև չի կարող արևելք և արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։

Եվ հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք, ինչպես և ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան բաժանարար նշանակությամբ, որովհետև սահմանը, այնուամենայնիվ, ունի բաժանարար հատկություն, բաժանում է երկրները իրարից, բայց մենք տեսնում ենք սահմանները, այդ թվում՝ միացնելու, համախմբելու հատկությամբ, երբ մեր տարածաշրջանի երկրները կկարողանան միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրավազորությունը հարգելով՝ այնպիսի համագործակցություն հաստատել, որ խաղաղությունը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորին, այլև խաղաղությունը կենսական կլինի բոլորի համար։ Եվ խաղաղությունը կդառնա այն հիմնական երաշխիքը, որն ապահովում է և այդպես էլ կա, ապահովում է ներդրումներ, ապահովում է եկամուտներ, ապահովում է կայունություն, և խաղաղությունը դառնում է ինքնավերարտադրման գործիք, որովհետև խաղաղությունը միշտ լիցքավորվելու անհրաժեշտություն ունի։ Եվ սա, ըստ էության, մի շրջագիծ է, երբ խաղաղությունը բերում է բարեկեցություն, բարեկեցությունը խաղաղություն, խաղաղությունն ավելի մեծ բարեկեցություն, ավելի մեծ բարեկեցությունն ավելի մեծ խաղաղություն, ավելի հուսալի խաղաղություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։

Ոչ մի կասկած չկա, որ մենք գնում ենք այդ ճանապարհով, և դա հուսալի ճանապարհ է, և դա մի ճանապարհ է, որը մեզ օգնում է, որպեսզի մենք հուսահատ աշխարհագրական դիրքից տեղափոխվենք դեպի հուսալի աշխարհագրական դիրք, աննպաստ աշխարհագրական դիրքից շարժվենք դեպի նպաստավոր աշխարհագրական դիրք և միջազգային ու տարածաշրջանային մեկուսացումից տեղափոխվենք դեպի միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիա և համագործակցություն։

Եվ ես ուզում եմ հենց այս ուղերձով ավարտել իմ ելույթը, և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով։

Շնորհակալ եմ շատ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead