Աշխարհի իրադրությունն ավելի անկանխատեսելի Է, քան սառը պատերազմի ժամանակ. ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար
SOCIETYԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նախազգուշացրել Է, որ հարկավոր Է զերծ մնալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա վատացումից, ինչը, նրա խոսքով, հղի Է Եվրոպայում լուրջ հակամարտությամբ: Ինչպես նա հայտարարել Է փետրվարի 17-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, «իրադրությունն այժմ ավելի անկանխատեսելի Է, քան սառը պատերազմի ժամանակներում»:
Նրա խոսքով՝ «այժմ անհամեմատ ավելի դժվար Է առաջ նայել եւ պատկերացնել, թե ինչ Է անհրաժեշտ անել»: «Մենք կորցնում ենք գործիքները եւ այն տրամաբանությունը, որին հետեւում Էինք սառը պատերազմի ժամանակներում,-ասել Է Զանիերը:-Այժմ իրադրությունն ավելի անորոշ Է»: «Դեռեւս փորձեր են արվում պահպանել գործելակերպի համաձայնեցված կարգի կառուցվածքը,-շարունակել Է նա:-Սակայն եթե մենք դա կորցնենք, այդժամ կանոններ այլեւս չեն լինի»:
Զանիերի խոսքով՝ «առկա եվրոպական ճարտարապետության Էվոլյուցիային վերաբերող միտումը՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը», ինչին Ռուսաստանը բացասաբար Է վերաբերվում: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել Արեւմուտքին՝ «վերադառնալ Ռուսաստանի հետ երկխոսության հիմնական պահերին», միաժամանակ նախազգուշացնելով, որ ներկայիս լարվածությունը ոչ մի լավ բան չի հուշում անվտանգության միջոցների ամրապնդման եւ կանոնների վերականգնման ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



