Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանը ծրագրում է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից՝ սեփական էներգետիկ կարողությունների զարգացման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Սունգատ Եսիմխանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին գործարկենք մեր բոլոր պլանավորված օբյեկտները, ապա 2027 թվականին, կարծում եմ, ընդհանրապես չենք գնի էլեկտրաէներգիա Ռուսաստանից»,- ասել է Եսիմխանովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքան էլեկտրաէներգիա կգնի Ղազախստանը Ռուսաստանից 2026 թվականին։
Վերջին տարիներին Ղազախստանը ամեն տարի էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանի Դաշնությունից՝ սեփական հզորությունների դեֆիցիտի պատճառով։
Եսիմխանովը հիշեցրել է, որ 2024 թվականին Ղազախստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կազմել է 2,1 միլիարդ կՎտժ, իսկ 2025 թվականին՝ մոտ 1,5 միլիարդ կՎտժ։
«Այդ թիվը նվազում է»,- նշել է փոխնախարարը։
Հունվարին Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2027 թվականի առաջին եռամսյակի վերջն ամբողջությամբ հոգալ տնտեսության էլեկտրաէներգիայի պահանջները՝ նոր հզորությունների գործարկման հաշվին։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում 15,3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ 81 նախագծի ուղղությամբ, որոնց ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 13 տրիլիոն տենգեն (ավելի քան 25 միլիարդ դոլար)։
Հետևեք մեզ՝ այստեղ



