Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Երևանում մեծ Եվրոպական հավաք էր, որից, բնականաբար, և մեծ ակնկալիքներ կային՝ հայ գերիների վերադարձ Բաքվի բանտերից, Արցախի մշակույթային ժառանգության պաշտպանություն, նույն Եվրախորհրդարանի կողմից ընդունված Արցախ վերադարձի իրավունքի վերահաստատում, Հայաստանում տիրող հոռի իրավիճակին թեկուզ և բարեկիրթ, բայց ինչ-որ մի արձագանք:
Փոխարենը մենք ստացանք բռնապետ Ալիևի և նրա կողմից Արցախում իրականացված ցեղասպանության հերթական լեգիտիմացում, կոշտ հակառուսական հռետորաբանություն, Հայաստանին տրվող անբովանդակ և անորոշ խոստումներ, Արցախի հարցի բացարձակ անտեսում, գործող թուրքամետ վարչախմբի անզուսպ գովաբանում: Փաստացի, միջոցառումը, որը կարող էր ծառայել Հայաստանի շահերին, վերածվեց գործող վարչախմբի նախընտրական քարոզչության, առանց որևէ շոշափելի օգտի մեր երկրի համար:
Մենք, լինելով Եվրոպական Միության հետ սերտ սակայն նաև իրատեսական համագործակցության կողմնակից, պատրաստ չենք համակերպել այսպիսի կեղծ շոուների հետ: Մենք եվրոպական գործընկերներից իրական քայլեր ենք ակնկալում հօգուտ Հայաստանի և Արցախի, դրա մասին բարձրաձայնել ենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում, և երեկ արդեն՝ Երևանում: Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը, մինչ այդ շնորհակալ եմ մեր բոլոր այն ընկերներին, որոնք երեկ իրենց բողոքը հայտնեցին Երևան այցելած բարձրաստիճան հյուրերին:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



