Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան
Սիրելի հայրենակիցներ, ընտրությունները մոտենում են, և իշխանությունների ճնշումն օրեցօր աճում է․ ավելի ու ավելի շատ ընդդիմադիրներ են հայտնվում կալանքի տակ։ Սա արդեն ոչ թե պարզապես «հիբրիդային», այլ բաց պատերազմ է ժողովրդավարության և սեփական ժողովրդի դեմ։
«Ժամանակն է հիշելու․ արդյոք կառավարությունը ստացե՞լ է խոստացված 12 միլիոն եվրոն՝ հենց այդ հիբրիդային պատերազմին հակազդելու համար։ Եվ եթե ստացել է, ապա ո՞ր նպատակներով են այդ միջոցները ծախսվել։
Իրավիճակը պարզելու համար այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել կառավարությանը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակեմ այն, քանի որ մեր «թափանցիկ» իշխանություններից ինքնակամ բացություն սպասել չի ստացվում», — գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



