Տղամարդը լողափում լուսանկարեց իր հղի կնոջը. Բայց երբ զույգը ուշադիր նայեց ԱՅՍ լուսանկարին, չհավատաց սեփական աչքերին (ֆոտո)
LIFE
Blog.1in.am-ը գրում է.
Ֆլորիդայի բնակչուհի Անջելինա Մոզերն արդեն հղիության 9-րդ ամսում էր գտնվում, երբ ամուսնու հետ որոշեցին մի քանի լուսանկարներ անել:
Մի փոքր մտածելով՝ զույգը որոշեց, որ օվկիանոսի ափից գեղեցիկ ոչ մի տեղ չկա: Նրանք գնացին լողափ:
Իսկապես, օվկիանոսի ափին արված ֆոտոսեսիան շատ լավ անցավ: Ալիքների ֆոնի վրա Անջելինան շքեղ տեսք ուներ:
Երբ ամուսինները գնացին տուն և սկսեցին համակարգչով նայել լուսանկարները, նրանց իսկական անակնկալ էր սպասվում:
Պարզվեց, որ մի լուսանկարում նրանց հաջողվել է ֆիքսել դելֆինին, որն այդ պահին գեղեցիկ թռիչք էր կատարում:
Թվում է, թե նա հատուկ սպասել է այդ պահին և միտումնավոր է հայտնվել նկարում: Անջելինան մտածեց, որ դա լավ նշան է և հրապարակեց լուսանկարն իր Facebook-ի էջում: Նկարն անմիջապես «վիրուսային» դարձավ և տարածվեց ողջ համացանցով մեկ:
Այս հրաշալի նկարն անելուց ընդամենը մի քանի օր հետո Անջելինան առողջ տղա լույս աշխարհ բերեց:
Ծնողներն անհամբեր սպասում են, թե երբ է փոքրիկը մեծանալու, որպեսզի նրան պատմեն այդ հիանալի պատմությունը:




















































