Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության, երեկվանից` մի քանի ժամում։
Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում, գրել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։
«Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։
Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։
Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին (չեմ ասում ճնշված հարկային պայմանները)։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները։
Այս դեպքում անգամ պետական մակարդակով պարզաբանումը, հայտարարությունը նույնպես աջակցություն է»,-նշել է նա։
Ընկերությունից դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



