Աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան
BLOGԱյսօր իմ տոնն է...
Հայաստանի երկրորդ հանրապետության ամենակարևոր և ամենաժողովրդական տոներից մեկը Մայիսի 1-ն էր, քանզի ժողովուրդը նշում էր Աշխատանքի օրը, և նշում էին մեր հայրերն ու պապերը Աշխատանքի օրը մեծ ուրախությամբ, քանզի իսկապես աշխատանքով էին հասնում հաջողության, և աշխատանքը համարվում էր բարեկեցության, առաջ գնալու, հաջողությունների հասնելու իրական գործընթաց։ Աշխատանքն էր մարդուն դարձնում հաջողակ, բարեկեցիկ, և աշխատանքի շնորհիվ էին մարդիկ հասնում հաջողության։
Ճիշտ է, այսօր շատերը փորձում են փնովել և ոչնչացնել երկրորդ հանրապետության բոլոր արժեքները, տոները և գաղափարները՝ մոռանալով, որ այն, ինչ այսօր երրորդ հանրապետությունում ունենք, հիմնականում ժառանգել ենք հենց երկրորդ հանրապետությունից, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ աշխատանքի նկատմամբ հարգանքը, սերը և աշխատելով հաջողության հասնելու գաղափարը վերցնեինք երկրորդ հանրապետությունից և այսօր էլ՝ երրորդ հանրապետությունում, մեծ շուքով նշենք Աշխատանքի օրը։
Այո, այսօր շատերը հաջողության են հասնում ոչ թե աշխատանքի, գիտելիքի շնորհիվ, այլ ծանոթ-բարեկամի և քաղաքական տարբեր կոնցեպցիաներից ելնելով, բայց միևնույն է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ներշնչել, որ աշխատանքն է կարևոր, և աշխատանքով պետք է հասնել հաջողության, թեկուզ սկսենք նրանից, որ մեծ շուքով նշենք Աշխատանքի օրը, դա իսկապես կձևավորի մեր երկրում սոցիալական արդարության մոտիվացիա։
Այո, այսօր շատերը հաջողության են հասնում ոչ թե աշխատանքի, գիտելիքի շնորհիվ, այլ ծանոթ-բարեկամի և քաղաքական տարբեր կոնցեպցիաներից ելնելով, բայց միևնույն է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ներշնչել, որ աշխատանքն է կարևոր, և աշխատանքով պետք է հասնել հաջողության, թեկուզ սկսենք նրանից, որ մեծ շուքով նշենք Աշխատանքի օրը, դա իսկապես կձևավորի մեր երկրում սոցիալական արդարության մոտիվացիա։
Ես ուզում եմ շնորհավորել աշխատող մարդկանց և, իրոք, կարծում եմ, որ աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն։
Այսօր իմ տոնն է, որովհետև ես իմ ողջ կյանքում աշխատել եմ և հասել եմ հաջողությունների բացառապես աշխատասիրության, գիտելիքի և աշխատանքի շնորհիվ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



