Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


«Վելես». Քննչական կոմիտեն չարաշահում է իր լիազորությունները

SOCIETY

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը բաց նամակ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին, Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, ՀՀ տարածքում գործող տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում գործող դեսպանատներին՝ հայտնելով, որ ՀՀ Քննչական կոմիտեն չարաշահում է իր լիազորությունները: Խոսքը կոմիտեի մի շարք աշխատակիցների պաշտոնական լիազորությունների չարաշահումների մասին է, ովքեր, ըստ կազմակերպության, բացառիկ հովանավորչություն են դրսեւորում ՀՀ նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց անօրինական գործողություններն օրինականացնելու եւ վերջիններիս գործողություններից տուժած, ունեզրկված քաղաքացիների իրավունքների եւ շահերի ոտնահարման ուղղությամբ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, որը, ըստ «Վելես»-ին դիմած մի քանի ընտանիքների, տարիներ ի վեր զբաղվում է վաշխառությամբ եւ բարձր տոկոսադրույքներով՝ անհայտ ճանապարհով ձեռք բերված գումարներ տրամադրելով, ինչպես նաև փաստաթղթային կեղծիքներով տիրացել է մի շարք ՀՀ քաղաքացիների սեփականությանը:

Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության ՝ ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, ճնշումներ և սպառնալիքներ է գործադրում այն անձանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և վերոհիշյալ նախկին պաշտոնյային պատասխանատվության կանչելու պահանջ են ներկայացնում: Այսպես՝ Հ. Երիցյանի եւ նրա գործընկերներ Վ. Վարդանյանի և Ա. Այվազյանի կողմից վաշխառությամբ և խարդախությամբ Գ. Թումասյանի, Զ. Մելիքյանի, Զ. Գյոզալյանի, Ռ. Պետրոսյանի գույքերին տիրանալու վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Այս քրեական գործերին հարուցվելուն զուգահեռ հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ: Մարինա Պողոսյանը միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներին ահազանգում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը 8 ամիս քննվել է, որի ընթացքում կատարվել են բազմաթիվ քրեադատավարական խախտումներ, մասնավորապես իր հետ առերեսումներ են կատարել զենքի առկայությամբ, բազմիցս առաջարկել են հրաժարվել Երիցյանի և այլոց վերաբերյալ հարուցված քրեական գործերից:

«Քրեական գործի նյութերից կորել են ցուցմունքներ եւ ստորագրություններ, ավելին, քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ Երիցյանի կողմից կատարված խոշոր չափերի տնտեսական հանցագործության վերաբերյալ, որը կոծկվել է քննիչի եւ նրա վերադասի կողմից: Ինչպես նաև թիվ 13142214 քրեական գործի պատվիրատուները, հասկանալով, որ տեղի չեմ տալիս ճնշումներին, ի վերջո, կարճում են իմ վերաբերյալ ակնհայտ անհիմն հարուցված քրգործը: Մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ ՀՀ գլխավոր դատախազ Ս. Օսիպովի որդուց՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողություններից տուժած օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների հաղորդումների հիման վրա հարուցված թիվ 13811015 քրեկան գործին զուգահեռ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի որոշ աշխատակիցների որդեգրած արատավոր պրակտիկայի, իմ վերաբերյալ հարուցվեց մեկ այլ՝ թիվ 14149815 քրեական գործը, որի շրջանակներում առանց օրինական հիմքերի խուզարկության փորձեր իրականացվեցին իմ մտերիմներին պատկանող բնակարաններում, թիվ 14149815 քրեական գործով նույնիսկ վկայի կարգավիճակ չունեցող անձանց գույքի վրա կալանք կիրառվեց, իսկ ինձ հարցաքննելու միջոցով սպառնալիքներ հնչեցվեցին իմ եւ իմ ընտանիքի ու մտերիմների հասցեին:

Փաստացի, ՀՀ Քննչական կոմիտեն ակնհայտ, անհիմն քրեական գործեր հարուցելու միջոցով փորձում է ինձ վրա ճնշում գործադրել, որպեսզի ո´չ ես, ո´չ մեր կազմակերպությունը չզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների հակաօրինական գործողություններից տուժած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, որպեսզի գիտակցենք, որ ցանկացած փորձ բարձրաձայնելու նախկին և ներկա պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունները հանգեցնելու է հերթական քրեական գործի հարուցմանը իմ նկատմամբ Մենք հուսով ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը պատասխանատվություն կստանձնի իր ղեկավարած կառույցում քննիչների գործողությունների օրինականությունն ապահովելու եւ նրանց կողմից չարաշահումները, հովանավորչությունը և կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար, իսկ միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններն իրենց ջանքերը կներդնեն ոլորտում առկա ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցում»,- միջազգային կառույցներին ուղղված նամակում նշել է Մարինա Պողոսյանը:

Գագիկ Աղբալյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders