Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումները տարածվել են երկրի 16 քաղաքացիների վրա։
Ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվել են ստանդարտ միջոցներ, դրանց թվում՝ ակտիվների սառեցում, առևտրային գործառնությունների դադարեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, պաշտոնական այցերի չեղարկում և Ուկրաինայի պետական պարգևներից զրկում։
Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանվել 11 իրավաբանական անձանց նկատմամբ։ Դրանց թվում են Մինսկի «Տերմոպլաստ» գործարանը, Մինսկի քաղաքացիական ավիացիայի թիվ 407 գործարանը, Վիտեբսկի էլեկտրաչափիչ սարքերի գործարանը և Բորիսովի պլաստմասե իրերի գործարանը։ Ընկերությունների նկատմամբ սահմանափակումները ևս նախատեսված են 10 տարվա համար և ներառում են միջոցառումների նույնական ցանկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



