Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Իրանցի մասնագետները ծանոթանում են Հայաստանի բժշկական ծառայությունների հնարավորություններին

INTERNATIONAL NEWS

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Իրանի առողջապահությունը համարվում է համաշխարհային առողջապահության համակարգերից մեկը: Փորձի փոխանակությունը օգակար կլինի մեր երկրի առողջապահության ոլորտի համար, թե ժամբուլատոր-պոլիկլինիկական, թե հիվանդանոցային, թե այլ օղակներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

Անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ընդգրկող հայ-իրանական աշխատանքային խմբերի մարզային բժշկական կազմակերպություններ այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրի բժշկական ծառայությունների հնարավորություններին և նախանշելու համագործակցության հետագա ուղիները:

«Իրանն ու Հայաստանն ունեցել են վաղեմի բարեկամական հարաբերություններ: Իրանի մասնավոր հատվածը շահագրգռված է այստեղ ակտիվ գործունեություն ծավալելու գաղափարով: Հայկական կողմից  առաջարկել են, որ Վայոց ձորում կառուցվի կլինիկա: Եվ այս հարցում իրանական կողմի շահագրգռվածությունն ակնհայտ է: Կա նաև լավ հարթակ դեղերի և տեխնոլոգիայի ոլորտում գործակցության համար»,- նշել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդին` հավելելով, որ քննարկվում է նաև համատեղ դեղագործական արտադրամասի ստեղծման հնարավորություն:

Հայ-իրանական աշխատանքային խմբերն այցելել են նախ Եղեգնաձորի, ապա նաև Վայքի հիվանդանոցներ, որոնք ունեն արդիականացման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտություն: Վայոց ձորի մարզի հիվանդանոցներում շրջայցի ժամանակ հայ մասնագետներն իրանական կողմին է ներկայացրել մարզի առողջապահական կառույցների վիճակն ու նյութատեխնիկական հնարավորությունները, քննարկել են ապագա համագործակցության վերաբերյալ երկկողմ առաջարկները:

Հաշվի առնելով նաև Իրանի իսլամական հանրապետության առողջապահական համակարգի վերաբերյալ միջազգային կառույցների բարձր գնահատականները` Հայաստանը կարևոր է համարում հարևան Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Թեհրանում երկու ամիս առաջ Հայաստանի ու Իրանի առողջապահության նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունները թևակոխում են համագործակցության նոր փուլ: Հարևան պետությունները պատրաստ են առողջապահության ոլորտում զարգացնել գործակցությունն ու ամրապնդել կապերը:

Երկու երկրների առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբերը հանդիպում են առաջին անգամ: 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network