Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Նվարդ Վարդանյանն այսօր Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել են ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Հայաստանի ջրամբարների կառավարման կարողությունների բարելավում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի մոնիթորինգային այցին։ Այս մասին հայտնել են ջրային կոմիտեից:

Ներկա էին նաեւ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և պաշտոնատար այլ անձինք։

1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Ճապոնիայի կառավարության կողմից։

Այցի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունքները.

Ծրագրի շրջանակում տեղադրվել են հիդրոլոգիական, օդերևութաբանական և ջրաչափական կայաններ՝ Ապարանի, Ազատի, Մեծավանի ջրամբարներում, ինչպես նաեւ Աղստևի և Այրումի դիտակետերում։

Ազատի ջրամբարում տեղադրվել են պատվարի անվտանգության ժամանակակից սարքավորումներ։ Ապարանի եւ Ազատի ջրամբարներում իրականացվել են երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով արդիականացվել է ջրածածկման գոտում գտնվող համայնքային աղետների ռիսկի կառավարումը։

Տեղադրվել է եղանակի թվային կանխատեսման համակարգ, որն ապահովում է համայնքային մակարդակում եղանակի առավել ճշգրիտ կանխատեսում։

Մշակվել է ջրամբարների կառավարման և պատրաստվածության օրինակելի պլանը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ բոլոր խոշոր ջրամբարների համար։ Մշակվել է նաեւ ջրամբարի պատվարի ռիսկի գնահատման ուսումնական ծրագիրը, որը փոխանցվել է ՆԳՆ կրթահամալիր՝ վերջնականացման եւ ներդրման համար։

ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) նախաձեռնության շրջանակներում մշակվել եւ վավերացվել է ՀՀ վաղ նախազգուշացման համակարգերի ճանապարհային քարտեզը։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, շնորհավորելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը ՀՀ կառավարությունը ստացել է Ճապոնիայի կողմից։ Նա նշել է, որ Հայաստանը թե՛ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, թե՛ Ճապոնիայի կառավարության հետ իրականացնում է մի շարք կարևոր և շարունակական ծրագրեր։

ՋԿ նախագահի խոսքով՝ ծրագրերն ունեն առանցքային նշանակություն կլիմայի դիմակայունության բարձրացման, ռիսկերի կառավարման և ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ջրամբարների ոլորտում։

Նա ընդգծել է, որ ջրային ռեսուրսների կառավարման համակարգում առկա մարտահրավերների պայմաններում համագործակցության շարունակականությունն առաջնային է։

Եզրափակելով ելույթը Ղալամքարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս Ջրային կոմիտեի, նշանակալի ներդրումներ է կատարում ջրամբարների ենթակառուցվածքներն արդիականացնելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank