Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայում կին է մահացել՝ փորձելով փրկել իր յոթամյա որդուն, որը ընկել էր գետը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ականատեսների խոսքով՝ երեխան հանկարծակի հեռացել է մորից և ընկել ջուրը։ Կինը անմիջապես նետվել է նրա հետևից, սակայն երկուսն էլ հայտնվել են խոր ջրի և ուժեղ հոսանքի մեջ ու խեղդվել։
Վկաներից մեկը փորձել է օգնության հասնել, սակայն հոսանքի ուժգնության պատճառով ստիպված է եղել վերադառնալ ափ՝ սեփական կյանքը վտանգի տակ չդնելու համար։
Չնայած շտապօգնության ծառայությունների արագ արձագանքին՝ ջրից դուրս բերված կնոջն ու երեխային բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել։
Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը քրեական բնույթ չի կրում և գնահատվել է որպես դժբախտ պատահար։
Հետևեք մեզ՝ այստեղ



