ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներքին գործերի նախարարության սպասարկման շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00-ն։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացին կարող է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հետևեք մեզ՝ այստեղ



