Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Սեքսուալ աստղագուշակ՝ փետրվարի համար

LIFE

Խոյ (21 մարտի-20 ապրիլի)

Ձեր ոճը. Դուք ամբողջությամբ եք տրվում սիրուն և չեք բարդացնում կյանքը, երբ արթնանում են Ձեր ցանկությունները։ Իսկ բարդույթնե՞րը։ Ի՞նչ բարդույթներ։ Լիբիդոյի ակտիվ ուժը և վառ խառնվածքը թույլ են տալիս մոռանալ ամեն բան, ինչը որ կանգնած կլինի հաճույքներին հասնելու ճանապարհին։ Փետրվարի Ձեր աստղագուշակը բացահայտ ասում է՝ Ձեզ ավելի հարմար կլինի կրեատիվ զուգընկեր, օրինակ՝ մեկը, ով այնքան է տարված Կամասուտրայով, կարծես ինքն է այն ստեղծել։

Դրական՝ Կշեռքներն էսթեթիկայի նկատմամբ իրենց սիրով կատարելապես կհավասարակշռեն Ձեր պոռթկումները, իսկ Կարիճները, Աղեղնավորները, Ջրհոսներն ու Երկվորյակները հաճելիորեն կզարմացնեն։

Բացասական՝ Դուք հեշտությամբ կկառավարեք հարմարվող Ցուլին, սակայն շատ շուտ կձանձրանաք։

Ցուլ (21 ապրիլի-20 մայիսի)

Ձեր ոճը. Դուք հաճախ եք ապրում զգացողություններով և չեք սիրում շտապել, երբ խոսքը հաճույքի մասին է։ Սեքսուալությունն ու զգացմունքմերը Ձեզ համար անբաժանելի են: էությամբ Դուք հավատարիմ սիրուհի եք և ձգտում եք տիրել տղամարդուն ամբողջությամբ և առանց որևիցե պայմանների։ Բավականին պահանջկոտ եք, անկողնում տանել չեք կարողանում անփութությունն ու իրարանցումները, և այդ պատճառով Ձեր զուգընկերը սխալվելու իրավունք չի ունենում։

Դրական՝ Կարիճը խելագարվում է Ձեր զգացմունքայնությունից, իսկ Դուք իրականում խենթանում եք նրա երևակայությունից։ Աղեղնավորը, Այծեղջյուրը, Խեցգետինն ու Կշեռքը նույնքան լավն են անկողնում, եթե ձեզ մոտ համընկնում են խոհարարական նախասիրություոններն ու ճաշակը։

Բացասական՝ խուսափեք նրանից, ով կշոշափի Ձեր խանդը, և կարևոր չէ, թե որ նշանի տակ է ծնվել այդ տղամարդը։

Երկվորյակներ (21 մայիսի – 21 հունիսի)

Ձեր ոճը. ինչու՞ հետաձգել այն, ինչը կարելի է վայելել հենց հիմա։ Հաղորդասիրությունը, խելացիությունը  և խաղի հանդեպ կիրքը՝ այս բոլոր հատկանիշները բնորոշում են Ձեր սեքսուալությունը։ Անկողնում Դուք հետաքրքրասեր եք, կրեատիվ և պաշտում եք էրոտիկ խաղերը։ Իդեալական զուգընկերը Ձեզ համար կլինի նա, ով կկարողանա և հետաքրքրել, և ծիծաղեցնել։

Դրական՝ Աղեղնավորը, ինչպես և Երկվորյակը, խանդավառությամբ կընդունեն Ձեր էրոտիկ երևակայությունը, Կարիճը կարող է անակնկալներ մատուցել սեքսուալ և ինտեկեկտուալ հարցերում․ Ջրհոսը, Առյուծը կամ Կշեռքը նույնպես չեն հիասթափեցնի։

Բացասական՝ չարժե շարունակել հարաբերություններն այն մարդու հետ, ով զուրկ է հումորից, կամ ում հետ ննջարանից բացի ոչինչ չունեք քննարկելու։

Խեցգետին (22 հունիսի– 22 հուլիսի)

Ձեր ոճը. ինտիմ հարաբերություններում զգույշ եք և զգայուն։ Բացվելու և Ձեզ ցանկալի զգալու համար հարկավոր են ուշադություն և հոգատարություն, քնքշություն և երկարատև նախնական փայփայանքներ։ Փետրվարի հորոսկոպն ասում է, որ Ձեր ցանկություններն ու տրամադրությունը բավականին փոփոխական են, և ձեր տղամարդը պետք է շատ նուրբ, զգայուն և համբերատար լինի, որպեսզի նվաճի Ձեր վստահությունը և իսկապես սանձահարի։

Դրական՝ Առյուծը կպարգևի Ձեզ  հիասքանչ զգացողություններ և դուք, կարծես, կմիաձուլվեք մարմնով և հոգով, Կարիճը կտանի անհեթեթ երևակայությունների աշխարհ, Խեցգետինը, Կույսը կամ Ձկները կգունավորեն տիեզերքը ամենառոմանտիկ գույներով։

Բացասական՝ քիչ հավանական է, որ կգտնվի որևիցե մեկը, որն այլ սեքսուալ պրակտիկայի կողմնակից կլինի, որն անհավատարմության հետ է կապված։ Իմիջիայլոց, Առյուծն այս հարցում ամենավստահելի զուգընկերը չէ։

Առյուծ  (23 հուլիսի – 23 օգոստոսի)

Ձեր ոճը. էությամբ շատ ռոմանտիկ եք, սակայն սեքսուալությունն առաջին տեղում է։ Այս հարցում Ձեզ համար գոյություն չունեն բարդույթներ ու տաբուները: Դուք միշտ գրավում եք տղամարդկանց ու տրվում եք հաճույքին առանց Ձեզ զսպելու։ Իհարկե, Դուք շատ եսասեր եք, սակայն ոչ էգոիստ՝ նաև ինտիմ հարաբերություններում։ Ձեր իդեալական զուգընկերը նույնքան խարիզմատիկ և պայծառ պետք է լինի։

Դրական՝ Կշեռքները պատվանդանին կկանգնեցնեն Ձեզ, Աղեղնավորը կգայթակղի իր կիրքով, Խոյն  ուղղակի գլխակորույս կլինի Ձեր ձեռքերում։

Բացասական՝ անվճռական, անորոշ, ծանրաբարո տղամարդիկ․․․չնայած, Դուք չեք էլ նկատում այդպիսի մարդկանց։

Կույս (24 օգոստոսի –23 սեպտեմբերի)

Ձեր ոճը. ամեն հանճարեղ բան պարզ է։ Իսկ եթե հարաբերություններում առաջացել են բարդություններ, Դուք կլուծեք ամեն հարց՝ հստակ վերլուծելով և իրավիճակը, և սեփական ցանկությունները, և զուգընկերոջ շարժառիթները։ Ձեր բնազդները կառավարում է կիրքը, իսկ ցանկությունները՝ ամեն բան հսկողության տակ պահելու ձգտումը։ Դուք իրական հաճույք եք վայելում, երբ մատուցում եք այդ հաճույքը Ձեր զուգընկերոջը։ Գուցե, տանտրիկ սեքսը այն պրակտիկան է, որը շատ հարմար Ձեր խառնվածքին։

Դրական՝ Ձեր իդեալական զուգընկերը պետք է լինի խելացի և թեթև, հավատարիմ և ուշադիր, էլեգանտ և բարեկիրթ։ Բացառված չէ, որ այս հատկանիշները գտնեք Ձկների, Կարիճի, Այծեղջյուրի, Խեցգետնի և Ցուլի նշանների տակ ծնված տղամարդկանց մեջ։

Բացասական՝ չարժե առաջարկել սեքս մեկ գիշերվա համար, նույնիսկ եթե թվում է, որ դա սեր է առաջին հայացքից։

Կշեռք (24 սեպտեմբերի– 23 հոկտեմբերի)

Ձեր ոճը. գուցե և Դուք չունեք հստակ սեքսուալ նախասիրություններ, բաց եք և պատրաստ եք նոր բան փորձելու, սակայն ցանկացած խառնաշփոթ, կոպտություն կամ հարկադրանք կարող են ակնթարթորեն սառեցնել Ձեր եռանդը։ Դուք բավական կիրք ունեք, որը բացվում է Ձեր և զուգընկերոջ զգացմունքների ազդեցության և գեղեցկության ներքո։ Զգացողությունների, գույների և բույրերի ներդաշնակությունը Ձեզ համար չափազանց կարևոր են․ սիրով զբաղվելիս Դուք միշտ նախընտրում եք այն դիրքերը, որտեղ գայթակղիչ և ցանկալի եք երևում։  

Դրական՝ Ձեր իդեալական տղամարդը հնարավոր է մոդելային կազմվածք չունենալ, սակայն  պետք է լինի բարեկիրթ, ուշադիր, նորաձև և գերազանց ճաշակ ունենա։  Հավանական է այդպիսի մեկին գտնեք Աղեղնավորների, Այծեղջյուների, Ցուլերի, Երկվորյակների կամ Առյուծների մեջ։

Բացասական՝ անփույթ, անհաջողակ կամ արագ սեքսի սիրահարը տեղ չի գտնի Ձեր անկողնում։ Ուշադիր եղեք Ձեր նշանի տակ ծնված տղամարդկանց հետ: Նրանք, ինչպես և դուք, ոչ մի խնդիր չեն տեսնում թեթև սիրակապ ունենալու մեջ։

Կարիճ (24 հոկտեմբերի – 22 նոյեմբերի)

Ձեր ոճը. Ձեր խառնվածքը չի ճանաչում ոչ մի խոչընդոտ, իսկ մնացածը կախված է Ձեր տրամադրությունից։ Դուք նույն հաջողությամբ և հաճույքով կարող եք և իշխել, և հնազանդվել անկողնում: Կարևոր է, որ զուգընկերը բացահայտ ներկայացնի իր ցանկությունները, իսկ Դուք նրա աչքերում Ձեզ հմայիչ տեսնեք։ Ամեն դեպքում, Դուք հստակ գիտեք, թե ինչ եք ուզում, և առանց էրոտիկայի հարաբերությունները Ձեզ համար իմաստ չունեն։

Դրական՝ Ձեզ համար իդեալական զուգընկեր կլինի նա, ով կկիսի Ձեզ հետ կիրքը և զգացմունքներին նոր երանգներ կհաղորդի։ Այդ առումով Դուք գուցե կգնահատեք Ձկների, Խոյերի կամ Այծեղջյորների ունակությունները։

Բացասական՝ Դուք նախընտրում եք երկարատև հարաբերություններ, սակայն այստեղ պետք է բացառվի ձանձրույթը կամ ամուսնական միապաղաղությունը։ Կրքոտ Կարիճ-տղամարդու հետ հարաբերությունները կարող են ոգեշնչել Ձեզ, սակայն շուտով հնարավոր է ձանձրանալ:

Աղեղնավոր (23 նոյեմբերի – 21 դեկտեմբերի)

Ձեր ոճը. Ձեր զգացմունքներն ինքնաբուխ են, իսկ սեքսը բացառապես ուրախ էմոցիաներ է առաջացնում։ Ձեզ ծանոթ չեն լուրջ կասկածները կամ ամաչկոտությունը: Դուք ինքներդ ձեզ դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին որ կաք, և չեք տեսնում Ձեր զուգընկերոջը ստելու կամ քծնելու իմաստը։ Սեքսուալ արկածները Ձեզ չեն վախեցնում՝ Դուք սիրում եք ապրել և վայելել ներկա պահը։ Փետրվարի Ձեր հորոսկոպը առաջին հայացքից  սեր և անկողնում վիրտուոզ ակրոբատիկա է խոստանում։

Դրական՝ Աղեղնավոր-տղամարդը կիսում է էրոտիկ խաղերի նկատմամբ Ձեր կիրքը, Ջրհոսը կգայթակղի իր երևակայությամբ: Խոյից, Ձկներից կամ Երկվորյակներից սպասեք տարատեսակ հուզիչ զգացողությունների։

Բացասական՝ Ձեզ բացարձակ չեն ոգեշնչում ինտրովերտները, ինչպես նաև նրանք, ովքեր շատ են կենտրոնացած սեփական ֆինանսկան բարեկեցության և սոցիալական առաջընթացի վրա։

Այծեղջյուր (22 դեկտեմբեր –20 հունվար)

Ձեր ոճը. էությամբ Դուք այն մարդկանցից եք, ում ամբողջ աշխարհն էլ բավական չէ, սակայն, ինտիմ նախասիրություններն արտահայտելիս, հաճախ զուսպ եք լինում: Ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի բացեք Ձեր զգացմունքներն ու տրվեք հաճույքին։ Ձեր զուգընկերը պետք է մաքսիմալ նրբանկատ և նրբազգաց լինի, և նրա ջանքերը կպարգևատրվեն՝ արտաքին պարկեշտության սառնության տակ նա իրական էրոտիկ հարբուխ կբացահայտի։

Դրական՝ Ձեզ հարկավոր է իսկական, հուսալի տղամարդ, որը խորը զգացմունքայնություն կարող է ցուցաբերել։ Ըստ կենդանակերպի նշանի դա կարող է լինել Ցուլը, Կույսը կամ Առյուծը։

Բացասական՝ սադրիչը, վիրտուոզ-գայթակղիչը հաստատ Ձեզ համար չեն։

Ջրհոս (21 հունվարի— 20 փետրվարի)

Ձեր  ոճը. Դուք օժտված եք հրաշալի երևակայությամբ և գլուխ եք հանում սեքս-խաղալիքներից: Ձեր սեքսուալությունը բաց է ցանկացած փորձարկումների համար, սակայն Դուք համբերատար չեք և չեք ընդունում, երբ Ձեզ հակաճառում են։ Դուք սիրում եք տիրել իրավիճակը, բայց չեք շտապում խոստումներ տալ և վերցնել Ձեր ուսերին լուրջ պարտականությունները: Կյանքն ամեն օր այնքան հնարավորություններ է տալիս , որ նախապես հրաժարվելն ուղղակի հիմարություն կլիներ։

Դրական՝ Ձկներ, Ջրհոս, կամ Աղեղնավոր. այս նշանի տակ ծնված սիրեկանների հետ համատեղելիության լավագույն հնարավորություններն ունեք։

Բացասական՝ բացարձակ հակաբնական տարբերակն է այն տղամարդը, ով ձգտում է իշխել, կամ հակառակը՝ ամբողջությամբ կախված լինել Ձեզանից։

Ձկներ (21 փետրվարի – 20 մարտի)

Ձեր ոճը. Ձեզ համար սեքսուալ ազդակները երբեմն կապված են ռոմանտիկ անհագստությունների հետ, ֆիզիկական գրավչությունը՝ բարձր զգացմունքների, իսկ օրգազմի հզորությունը՝ երևակայության թռիչքի հետ։ Ձեր մարմինը կարելի է համեմատել երաժշտական գործիքի հետ: Դուք շատ լավ գիտեք նրա լեզուն և նրա օգնությամբ ունակ եք ստեղծել իսկական սիմֆոնիա։ Սակայն Ձեզ վիրտուոզ- զուգընկեր է հարկավոր, որն ուղիղ ճնշմանը միշտ նախընտրում է նուրբ վարպետությունն ու ոգեշնչող քնքշությունը։

Դրական՝ Կույս, Ջրհոս, Խեցգետին, Ցուլ կամ Կշեռք։ Կարևոր է, որ սիրելին պատրաստ լինի տրվել Ձեր ֆանտազիաների հոսքին՝ ամբողջությամբ չկտրվելով իրականությունից և առողջ բանականությունից։

Բացասական՝ Ձեր նուրբ էությունն ու բարձր զգացմունքներն օգտագործելը բարբարոսություն է։ Հավանաբար, արդեն հանդիպել եք այդպիսի սադրիչների․ մի կրկնեք անցյալի սխալները։ 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME