Իրանի հետ պшտերազմը շատ շուտով կավարտվի, և մենք մեծ հաղթանակ կտանենք. Թրամփ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի, և մենք մեծ հաղթանակ կտանենք: Հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Իրանը մոտ 3 օր ունի մինչև նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է. երբեմն դու պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։
Եթե իրանցիները ցանկանում են մեզ հետ խոսել, կարող են կապվել մեզ հետ, և մենք կարող ենք բանակցել հեռախոսով։ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք, և այն, ինչ մենք արել ենք, պետք է արվեր վերջին 47 տարվա ընթացքում։
Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի ռազմական գործողություններ սկսել իրանական ռեժիմի մնացորդների հետ։ Մենք միջուկային փոշի կվերցնենք իրանցիներից, և դա մեր բանակցությունների մի մասն է։
Իրանի դեմ ձեռնարկած մեր միջոցառումներով ծառայում ենք ամբողջ աշխարհին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



