Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Պետանվտանգության ծառայության տվյալների արտահոսքի գործով
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում ներքին գործերի նախարարության աշխատակիցը ձերբակալվել է Պետանվտանգության ծառայության գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանքով, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով Պետանվտանգության ծառայությանը։
Ձերբակալվածի անունը եւ կոչումը չեն նշում։ Հայտնի է, որ նա ավելի վաղ աշխատել է հենց Պետանվտանգության ծառայությունում։
Գերատեսչությունը նաեւ չի նշել, թե ում կարող էին փոխանցել տեղեկատվությունը եւ ինչ բնույթի է եղել այն։ Հետաքննությունը վարում են Վրաստանի ՔՕ պետական գաղտնիքի պահպանման կարգը խախտելու հոդվածով։
Պետանվտանգության ծառայությունում ընդգծել են. գերատեսչությունը անհանդուրժողական է ներքին տեղեկատվության արտահոսքի անգամ ամենաաննշան փորձերի հանդեպ։
«Անձը, որը նման արարք է կատարել, կենթարկվի ամենախիստ պատժի»,- նշվել է հայտարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



