Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադացի հայտնի բլոգեր Փինքիդոլը (իսկական անունը՝ Ֆեդհա Սինոն) հայտնել է, որ հոսպիտալացվել է մի քանի սրտի կաթվածի պատճառով։ Նա մանրամասները ներկայացրել է TikTok-ում հրապարակված տեսանյութում։
Տեսանյութում բլոգերը երևում է հիվանդանոցային մահճակալին պառկած վիճակում։ Նա նշել է, որ երեք անգամ սրտի կաթված է ստացել, ինչի հետևանքով այժմ գտնվում է բժշկական հսկողության տակ։ «Ես երեք սրտի կաթված եմ ունեցել, դրա համար էլ հիմա հիվանդանոցում եմ», — ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակը եղել է ծայրահեղ ծանր։
Փինքիդոլի խոսքով՝ հոսպիտալացումից հետո առաջին ժամերին բժիշկները նույնիսկ արգելել են ջուր օգտագործել՝ վիճակի հնարավոր վատթարացումից խուսափելու նպատակով։ «Ես շատ վախեցած էի… բայց ես դեռ կենդանի եմ։ Աստված ինձ երկրորդ հնարավորություն տվեց», — գրել է նա տեսանյութի մեկնաբանությունում՝ նաև կոչ անելով հետևորդներին ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։
Հիշեցնենք, որ բրիտանացի բլոգեր Ֆեյ Գրինվուդը, որը նույնպես սրտի կաթված էր տարել և ենթարկվել սրտի փոխպատվաստման, նախկինում պատմել էր հիվանդության առաջին նշանների մասին՝ ընդգծելով ուժեղ թուլությունը որպես նախազգուշացնող ախտանիշ։
Փինքիդոլը TikTok-ում ունի շուրջ երկու միլիոն հետևորդ և հայտնի է իր յուրահատուկ բովանդակությամբ, որտեղ նա նմանակում է տեսախաղերի ոչ խաղացող կերպարների (NPC) վարքագիծը՝ կրկնելով նույն արտահայտություններն ու շարժումները։
Տեսանյութն՝ այստեղ