Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Moody’s վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ

SOCIETY

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 16-ին կայացել է նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը «Moody’s» վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են եղել «Moody’s» կազմակերպության փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլու ծաբան Սեբաստիան Բեքերը և ասոցացված կառավարիչ տնօրեն Դետմար Հորնունգը` Գերմանիայի գրասենյակից, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերջենտին` Նյու Յորքի գրասենյակից:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Չիլինգարյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վ. Լալայանը, տնտեսական բարեփոխումների և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման բաժնի պետ Ա. Բաբայանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Մ. Մամիկոնյանը:

Էկոնոմիկայի նախարարը, ողջունելով «Moody’s»-ի ներկայացուցիչներին, նշել է նման հանդիպումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման ամենատարբեր ասպեկտների շուրջ մտքերի փոխանակման ու իրողությունների վերաիմաստավորման տեսակետից: Հանդիպման հիմնական օրակարգը ներառել է հարցեր 2015 թվականին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի, գալիք միջնաժամկետ հատվածում տնտեսության զարգացման և տնտեսական աճի սպասումների, արտաքին և ներքին հիմնական մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարար Ճշմարիտյանն ամփոփ անդրադարձել է 2015 թվականի սպասումներին և արդյունքներին: Շեշտադրվել է այն հանգամանքը, որ, ըստ էության, տարին ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին: Քննարկումներ են ծավալվել տնտեսության զարգացման դինամիկայի և տնտեսական աճի շարժիչ ուժերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տնտեսության առանձին ոլորտների և ճյուղերի ընթացիկ պատկերին ու զարգացման ներուժին, այդ համատեքստում նաև արտաքին զարգացում ների ֆոնին ավանդական շուկաներում արտահանման ընդլայնման ու նոր շուկաներ երկրի ներթափանցման հնարավորություններին, դրանք արդյունավետորեն իրացնելու անհրաժեշտությանը: Մատնանշվել են մի շարք ոլորտներում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն միջազգային դոնոր կառույցների աջակցությամբ:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և տնտեսական աճի տեմպերի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձևաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերն այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսա կետից, և շոշափելի է երկուստեք գործարար հետաքրքրվածությունը:

Կարեն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում: 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders