21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա Շուշանյան
21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող:
Պատմությունը ցույց է տվել, որ խաղաղասեր հայը միշտ է ձգտել բարեկամության: Այն նաև ցույց է տվել, թե միակողմանի բարեկամության ձգտմանն ինչով են պատասխանել, երբ մենք ինքներս մեզ պաշտպանելու ուժ չենք ունեցել կամ մոռացել ենք ընդամենը մի քանի տարվա պատմությունը (համիդյան ջարդերը):
Չենք խաբվի, թույլ չենք լինի ու թույլ չենք տա ինքնացեղասպանություն:
Հայերը հավատում էին երիտթուրքերին ու երկու ժողովրդի եղբայրությանը, օգնում նրանց իշխանության գալ: Որպես փաստ, նկարում՝ 1908թ. Կոստանդնուպոլսի հայ բնակչությունը մասնակցում է հանրահավաքի՝ «Ազատություն, հավասարություն, արդարություն» կոչերով ու հայատառ պաստառներով: Հայերը ձգտում էին, իսկ թուրքերը....
Արդյունքում, պատմության մեջ առաջին անգամ հնչեց «Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության» արտահայտությունը՝ այդ նույն երիտթուրքերն էին, այդ նույն հայերի դահիճը:
1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հայերի կոտորածների ու տեղահանությունների առնչությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որով միջազգային դիվանագիտական ու քաղաքական ասպարեզում առաջին անգամ կիրառվեց «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ» հասկացութունը:
Հենց այս հայտարարությամբ երեք երկրները հրապարակավ հայտնեցին, որ «իրենք այդ բոլոր ոճրագործությունների ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈւՆԸ դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների վրա,...»:
Հայտարարությունը բացառիկ էր միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի կիրառման տեսանկյունից։ Հենց սրա հիման վրա ձեռնարկվեցին երիտթուրք ոճրագործների ձերբակալություններն ու դատական պատասխանատվության ենթարկումը:
Ինքնության կռիվ տվող հայը հիշում է, որ խմբագրվում են թերթերի հոդվածները, կոնկրետ իշխանությունների դեպքում՝ ցավոք, նաև դասագրքերը: Բայց Հայոց պատմությունը խմբագրման ենթակա չէ:
Ինչպես 1908-ին երիտթուրքերին աջակցող հայերը չպետք է մոռանային համիդյան ջարդերը, այնպես էլ մենք իրավունք չունենք ուրանալ 1,5 միլիոն ցեղասպանված նախնիներին ու հենց մեր օրերում Արցախում իրականացված էթնիկ զտումը:
Չմոռանալ ու չխաբվել, քանի դեռ մինչ օրս հնչում են թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների հակահայ հռետորաբանությունը՝ Արևմտյան ադրբեջան, զանգեզուրյան միջանցք և այլ թեզերով, իսկ էթնիկ զտմանը հաջորդում է սպիտակ ջարդը՝ մեր կրոնական և մշակութային կոթողների նկատմամբ, որին անգամ պետական մակարդակով վախենում են արձագանքել մեր «հայրենատեր» պաշտոնյաները:
Հարևանների հետ բարեկամությունը կենսական անհրաժետություն է, բայց քանի դեռ հարևանները շարունակում են իրենց անխախտ հակահայաստանյան քաղաքականությունը, իսկ մեր պետական այրերը զուգահեռ սին բարեկամության լոզունգ են վաճառում, նրանք դառնում են նոր զիջումների առհավատչյա և կենսական վտանգ դարավոր ազգի համար:
1
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
2
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
5
IDBank and Idram participate in Career City Fest



