Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի Սարգսյան
BLOGԱյսօր մենք լռությամբ ու խոր ցավով հիշում և խոնարհվում ենք միայն հայ լինելու համար ցեղասպանված մեր նախնիների հիշատակի առաջ։
Այս օրը միայն հիշատակի մասին չէ․ այն նաև մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ պատասխանատվության մասին է։
Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական փաստ չէ․ այն շարունակվող պայքար է՝ ճշմարտության, արդարության և արժանապատվության համար։ Այդ պայքարը չի ավարտվել և չի կարող համարվել ավարտված, քանի դեռ չկա լիարժեք ճանաչում և մեր ազգային իրավունքների հետևողական պաշտպանություն։
Պատմությունը ցույց է տալիս մի դաժան օրինաչափություն․ երբ ոճրագործը մնում է անպատիժ, հանցանքը չի ավարտվում, այն շարունակվում է՝ ստանալով նոր ձևեր ու դրսևորումներ։ Արցախի վերջին դեպքերը դրա ցավոտ վկայությունն են՝ հայաթափում, բռնի տեղահանում, հայրենազրկում։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցեղասպանությունը միայն անցյալի ողբերգություն չէ, այն նաև ներկայի վտանգ է, երբ չի արժանանում հստակ գնահատականի և վճռական հակազդման։
Վերջին շրջանում մենք տեսնում ենք վտանգավոր միտումներ, երբ իշխանությունների կողմից փորձ է արվում այս հարցը հետին պլան մղել, թուլացնել դրա քաղաքական և միջազգային նշանակությունը։ Սա անթույլատրելի է։
Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց։ Այն մեր ինքնության, մեր պատմական հիշողության և մեր պետական մտածողության առանցքային հենասյուներից է։
Որևէ իշխանություն, որևէ քաղաքական հաշվարկ իրավունք չունի նվազեցնելու հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Հիշողությունը չի կարող լռեցվել, իսկ արդարության պահանջը՝ հետաձգվել։
Այս օրը մեզ պետք է ևս մեկ անգամ հիշեցնի մի պարզ, բայց վճռորոշ ճշմարտություն․ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ պետություն կառուցելը սկսվում է սեփական պատմության նկատմամբ հստակ դիրքորոշում ունենալուց։ Եվ այդ դիրքորոշումը պետք է լինի անսասան։
Հավերժ հիշատակ մեր նահատակներին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



