Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան
BLOGՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։
Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։
Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։
Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։
Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։
Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ․․․
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



