ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
POLITICSՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի կուսակիցներ, համակիրներ, քաղաքացիներ,
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Երթը կմեկնարկի ժամը 11:00-ին՝ «Բարեկամություն» մետրոյի կայարանի հարակից տարածքից։
Երթի ընթացքում «Հավաննա» ռեստորանային համալիրի մոտ կմիանան այն կուսակիցներն ու քաղաքացիները, ովքեր տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեն։ Այնուհետև միասնական շարքով կշարժվենք դեպի Ցեղասպանության հուշահամալիր։
Կոչ ենք անում բոլորին միանալ երթին՝ մեր միասնական ներկայությամբ արժանապատվորեն խոնարհվելու մեր նահատակների հիշատակի առաջ։
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



