Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ Ծառուկյան
VIDEOԱյցելություն Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։
Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդկանց հետ անմիջական ու պարզ շփումը ամենաարժեքավորն է․ հենց այստեղ է առավել ուժեղ զգացվում մարդկային ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը։ Հենց այս մարդկանց մեջ են պահպանված ազնվությունը, պարզությունն ու մաքրությունը՝ այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի առողջ և կայուն հասարակություն։
Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։ Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք։
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



