Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բառերը շատ քիչ են իրեն նկարագրելու համար։ Շատ աշխույժ երեխա էր։ Մանկուց հայրենասիրության ոգով է դաստիարակվել։ Տաքարյուն էր, ծնողասեր։ Գյուղում էինք ապրում, բոլորին օգնում էր, շատ պատրաստակամ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Ժիրայրի մայրիկը։

Ժիրայրը ծնունդով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից է։ Նա երկու ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ։ Սովորել է Վուրգ Ոսկանյանի անվան դպրոցում։ Մայրիկն ասում է՝ որդին ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ։ «Իր դպրոցը սիսիանցի անվանի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունն էր կրում, ով իր ջոկատով ազատագրել էր Վակունիս գյուղը և անմահացել։ Ժիրայրս ուզում էր այնպիսի աշակերտ լինել, որ բարձր պահեր դպրոցի պատիվը։ Մի անգամ ծնողական ժողովից նեղսրտած տուն եկա։ Գիտեի իր ունակությունները և նեղվում էի, որ ուղղակի չի սովորում։ Ժիրայրս էլ ասաց. «Մա՛մ, ամեն ինչ անելու եմ, որ դպրոցը հպարտ լինի իմ նման աշակերտ ունենալու համար»։ Հայրենասիրական բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էր։ Անհամբերությամբ սպասում էր մարտի 31-ի միջոցառումներին, այդ օրն էր գյուղն ազատագրվել։ Միջոցառումների ժամանակ նրան «բախտ է վիճակվել» զոհված զինվորի դերը կատարել, բայց նա դա հպարտությամբ էր անում։ 2016 թվականին Ապրիլ յան պատերազմի ժամանակ իր հերոսները դարձան Ռոբերտ Աբաջյանը և Քյարամ Սլոյանը։ Մի անգամ տուն եկա, երբ Քառօրյա պատերազմին նվիրված երգ էր լսում, մեկ էլ... «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգը։ Նեղվեցի, թե ինչու ես այդ երգերը լսում։ Ասաց. «Ուղղակի երգ է, լսում եմ։ Ուզում եմ իմ ծառայության ժամանակ պատերազմ լինի, վրեժս լուծեմ»։ Սաստեցի իրեն, որ նման բան երբեք չասի։ «Մա՛մ, ինչո՞վ ես տարբերվում Ռոբերտի մամայից, նա ապրում է, դու ինչո՞ւ չպետք է ապրես, եթե ինձ մի բան լինի»։ Միջոցառումից հետո զինվորական հագուստով էր լինում, իրեն ասում էի՝ երանի այն օրը, որ զինվորական հագուստով բանակից տուն կգաս»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժիրայրն սկսում է հայրիկին օգնել առօրյա հոգսերում։ «Մենք բազմազավակ ընտանիք էինք, ցանկացավ հայրիկին թև ու թիկունք լինել։ Ուզում էր ավտոդպրոցում սովորել»։

2020 թվականի հուլիսի 13-ին Ժիրայրը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Համավարակով պայմանավորված՝ կարանտինն անցկացրեց «Մարտունի 2»-ում, հետո տեղափոխվեց Ջրական։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր մեկնելուց քույրիկներից մեկն արդեն բալիկ ուներ։ Ժիրայրս փաթաթվեց քրոջն ու ասաց. «Իմ գալուց մի բալիկ էլ գրկումդ լինի»»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմի ժամանակ այնքան հպարտորեն էր խոսում։ Անգամ կատակում էր մեզ հետ։ Մենք պատերազմի կադրերն էինք տեսնում, բայց նա մեզ հետ շատ հանգիստ էր խոսում։ Չէիր կարող պատկերացնել, որ նա այդ դժոխքի միջով է անցնում։ Սկզբում ինձ չէր ասում, որ մասնակցում է պատերազմին։ Անգամ ասաց. «Մա՛մ, ես ավտոմատ բռնել չգիտեմ, ինձ ինչպե՞ս կտանեն կռվի դաշտ»։ Բայց առաջին օրվանից եղել է առաջնագծում։ Հոկտեմբերի 3-ին նա շրջափակման մեջ էր հայտնվել։ Հոկտեմբերի 9-ին էին դուրս եկել շրջափակումից։ 19 տղաները ողջ-առողջ գտնվել էին։ Նկար էին հրապարակել, և Ժիրայրն էլ կար այդ նկարում։ Ինձ այդ օրն ասաց. «Մա՛մ, միայն Աստծուն աղաչում էի, որ այդտեղից դուրս գայի և ձայնդ լսեի, վախենում էի, որ ձայնդ էլ չեմ լսի»։ Պատերազմի ժամանակ նա էլի իմ մասին էր մտածում»։ Պատերազմի օրերին Ժիրայրին Ջրականից տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ նրանք ընկել էին շրջափակման մեջ։

Հոկտեմբերի 15-ին է եղել Ժիրայրի հետ վերջին զրույցը։ «Այդ օրը շատ տխուր էր։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, որ ձայնդ մի տեսակ է։ Արձագանքեց. «Մա՛մ, ընկերներս զոհվել են։ Մեզ ապահով տեղ են տեղափոխում»։ Այդ օրը կարծես ցանկանար անընդհատ անջատել հեռախոսը, մինչդեռ դրանից առաջ ուզում էր երկար խոսել։ Ավելի հաճախ ես էի ձգտում, որ կարճ զրուցեինք, որ հանկարծ իր տեղը չֆիքսեին։ Նա այդ օրը կամավորներից մեկի հեռախոսով էր խոսում, ասաց. «Մա՛մ, երեխեքն ուզում են իրենց մամաներին զանգել, ես հետո էլի կզանգեմ»։ Ինձ ասաց, որ իրենց ապահով տեղ են տանում. «Մամա՛, ես քեզ խոսք եմ տվել, հանգիստ եղիր, ես տուն եմ գալու»։

Ժիրայրն անմահացել է հոկտեմբերի 15-ին հայտնի 9-րդ կիլոմետրի վրա՝ Հադրութի Ղարղաբազար տանող ճանապարհին։ «Դեպի Հադրութ են գնացել։ Ուղղակի նա անջատեց հեռախոսը, չկարողացա ասել, որ Հադրութն էլ մերը չէ, ի՞նչ Հադրութ։ Իրեն զանգահարեցի, բայց արդեն անհասանելի էր»։

Մայրիկն ասում է՝ որդուն գտել է ինն ամիս հետո։ «Իրեն ինն ամիս փնտրել եմ։ Տղայիս մարմինը եղել է Աբովյանի դիահերձարանում։ Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ տղաների մարմինները գետնի վրա էին, պարկերի մեջ։ Իրեն չեմ տեսել։ Դեկտեմբերի 14-ին իր մարմինը դուրս են բերել Արցախից, տեղափոխել Հայաստան։ Նույն պարկերը, նույն դիահերձարանը, այդ ամենը տեսել եմ երազումս, գիտեի, որ այդտեղից եմ գտնելու իմ երեխային։ Ապրիլի 12-ից հետո ինձ զանգահարեցին, որ ԴՆԹ համընկնում կա։ Չէինք հավատում, ամուսինս էլ արյուն հանձնեց, ևս երեք ամիս սպասեցինք։ Հուլիսի 15-ին՝ ուղիղ ինն ամիսը լրանալու օրը, հաստատվեց իր ինքնությունը»։

Ժիրայրը մայրիկին ասել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո պայմանագրային ծառայության է անցնելու, հայրենի Վահրամաբերդում տուն է գնելու, ամառներն այնտեղ անցկացնեն։ Խոստացել էր մայրիկին թագուհու պես պահել։

Ժիրայրը յոթ քույրերի միակ եղբայրն էր։ Ամիսներ առաջ նրա ութերորդ քույրն է ծնվել։ «Միշտ գալիս էր իմ երազներին և ասում՝ մա՛մ, ես տուն եմ գալու։ Իմ աղջիկը որդու ծննդին էր սպասում, նրա ամուսինն ասաց, որ իրենց որդին Ժիրայրի անունն է կրելու։ Բայց Ժիրայրս շարունակում էր գալ իմ երազներում և ասել՝ մա՛մ, ես տուն եմ գալու։ Նույն կերպ նաև ամուսնուս ու քույրիկների երազներում է եկել ու հայտնել, որ տուն է գալու։ Եվ այդպես ծնվեց մեր աղջիկը»:

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժը դարձան իմ երեխաները և նաև իմ վրեժի ուժը, ես ուզում եմ տեսնել, որ բոլոր մեղավորները պատասխան են տալիս։ Արցախը պետք է մերը լիներ, գնայի, իմ երեխայի արյամբ շաղախված հողի մոտ, մխիթարվեի, ոչ թե այդ հողի վրա հիմա թուրքեր լինեին»։

Հ. Գ. - Ժիրայր Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով և պատվոգրերով։ Հուղարկավորված է հայրենի Վահրամաբերդի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia