Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայում ընթանում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։
Ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում հաղթանակ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:
Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջել են Ռուսաստանի մարզիկներին և դարձել ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Սյուզաննա Մանուկյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը՝ բրոնզե մեդալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



