Աննային հանդիպելուց հետո կյանքս գլխիվայր շրջվել է. Բեզռուկովի անկեղծ հարցազրույցը Elle ամսագրին (լուսանկարներ)
LIFETert.am–ը գրում է.
Ռուսական կինեմատոգրաֆի ամենատաղանդավոր ու սիրված դերասաններից մեկը` Սերգեյ Բեզռուկովը, վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` դերասանուհի Իրինա Բեզռուկովայից բաժանվելու պատճառով։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հայտնի սրտակերը նոր հարաբերություններ է սկսել իրենից 10 տարի փոքր ռեժիսոր, սցենարիստ Աննա Մատիսոնի հետ:
Օրերս զույգն առաջին համատեղ հարցազրույցն է տվել elle.ru-ին` խոսելով ստեղծագործական ու անձնական թեմաների շուրջ:
Բեզռուկովը խոստովանել է, որ Մատիսոնին հանդիպելուց հետո իր կյանքը գլխիվայր շրջվել է` իհարկե, դեպի լավը:
«Ես երջանիկ եմ, քանի որ գտել եմ իմ ռեժիսորին: Ի դեպ, ամեն դերասանի նման բախտ չի վիճակվում»,- ասել է Բեզռուկովը` առեղծվածային ժպիտը դեմքին խոստովանելով, որ ինքն այժմ սիրում է:
Անդրադառնալով սիրո թեմային՝ դերասանն ասել է, որ «մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ չեն կարողում գտնել իրենց կյանքի սերը»:
«Ինձ մոտ, բարեբախտաբար, ճգնաժամ չի նկատվում»,- ժպտալով շարունակել է Բեզռուկովը:
Իսկ ինչ վերաբերում է Մատիսոնին, ապա երիտասարդ ռեժիսորը հրաժարվել է խոսել Բեզռուկովի հետ սիրային հարաբերությունների մասին` ասելով, որ «այն, ինչ անձնական է, երբեք չի կարող ներկայացվել հանրության դատին»:
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր երբեք հրապարակայնորեն չեն խոսում անձնականից` նախընտրելով նման թեմաները քննարկել ամենամտերիմների հետ»,- ասել է նա։











