Հերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից
ANALYSISAmnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի ամենամյա զեկույցը և, բոլորովին հաշվի չառնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոն» լինելու մասին, քննադատել է Հայաստանի ոստիկանությանը։ Ավելին, կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները՝ 2024 թ․-ին ընդունված նոր օրենքը, չեն կարողացել մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի մասին մտահոգությունները։
Զեկույցում նշվում է, որ չնայած ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ բավարար ապացույցներին, քրեական վարույթներ հարուցվել են միայն ցուցարարների դեմ, իսկ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Amnesty International-ը նաև ակնարկում է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը կապ ունի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետ։ «Հայաստանի արտաքին քաղաքականության՝ դեպի Արևմուտք ուղղված փոփոխությունը և Ռուսաստանի հետ ավանդական կապերը նվազեցնելու ջանքերը դարձան քաղաքական բաժանարար՝ խթանելով ապատեղեկատվական արշավներ և ատելության խոսք ամբողջ երկրում։ Հունիսին իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են պետական հեղաշրջման փորձ՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապ ունեցող ազդեցիկ գործարարի»,– ասված է զեկույցում։
Ըստ էության, միջազգային հերթական կառույցը բացարձակապես չի գնահատում Փաշինյանի «ջանքերը» և փաստում է, որ Հայաստանը վերջինիս օրոք ամենևին էլ ժողովրդավարության բաստիոն չէ։
Տաթևիկ Բադալյան



