Սննդամթերքի մեջ հայտնաբերվել են միջուկային զենքի մնացորդային նյութեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեռնոբիլի աղետի հետևանքները շարունակում են զգացվել անգամ տասնամյակներ անց։ Ավստրիայում անցկացված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր դեռևս հայտնաբերվում են սննդամթերքում։
Խոսքը վերաբերում է ցեզիում-137-ին, որը հայտնաբերվել է որսի մսի, կաթի և նույնիսկ բանջարեղենի մի շարք նմուշներում։ Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը, որի ընթացքում ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 601 սննդային նմուշ։
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հատկապես սնկերի և վայրի կենդանիների մսի մեջ, ինչպես նաև կաթի որոշ նմուշներում։ «Krone Zeitung»-ի փոխանցմամբ՝ երկու նմուշներում ռադիոակտիվ նյութի մակարդակը նույնիսկ գերազանցել է Եվրամիության սահմանած անվտանգ շեմը։
Մասնավորապես, որսի մսի մեջ ցեզիում-137-ի մակարդակը հասել է 238 բեքերելի մեկ կիլոգրամի համար, մինչդեռ կաթում այն կազմել է մոտ 0.5 բեքերել։
Մասնագետների գնահատմամբ՝ այս աղտոտումը ուղիղ կապ ունի 1986 թվականի Չեռնոբիլի աղետի հետ։ Վերին Ավստրիան այն շրջաններից էր, որոնք առավելապես տուժել էին ռադիոակտիվ արտանետումներից՝ հատկապես այն բանից հետո, երբ տեղացած հորդառատ անձրևները տարածել էին վտանգավոր նյութերը։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ նման մթերքների մեկանգամյա օգտագործումը լուրջ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար։ Նրանց խոսքով՝ անգամ օդային թռիչքի ընթացքում ստացվող ճառագայթահարումը կարող է գերազանցել նման սննդամթերքի օգտագործումից ստացվող ազդեցությունը։
Նշվում է նաև, որ նման դեպքեր նախկինում արձանագրվել են եվրոպական այլ երկրներում։ Օրինակ՝ Գերմանիայում պարբերաբար հայտնաբերվում են ռադիոակտիվ նյութերով աղտոտված վայրի խոզեր, որոնց միսը ենթակա է ոչնչացման։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



