Մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. Սողոմոնյան
BLOGԱյո', սիրելինե՛ր, ճիշտ է, մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով։ Ո՞րն է առավել կարևոր՝ այն եկեղեցի՞ն, որը կառուցվել և օծվել է այն կաթողիկոսի կողմից, ով հանդգնել է պահանջել մեր մեծն վարչապետի հրաժարականը, այն եկեղեցի՞ն, որը մեր հայրենիքում չէ, քանի որ հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը 29.743 քառ.կմ տարածքն է, թե՞, ի վերջո, բենզինը, որ էժան է, իսկ մեկ բաք ադրբեջանական բենզին լցնելով՝ կարելի է տնտեսել այնքան գումար, որով հնարավոր կլինի ուտել մեկ շաուրմա։ Պետք է ռեալիստ լինել։
Կրթվենք և ուտենք։
Հ.Գ. նկարում մի խումբ պատահական մարդիկ են, պատերազմասեր ռևանշիստներ, ովքեր 2021-ի դեկտեմբերին լուսանկարվեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում մատուցված պատարագից հետո՝ ի նշան կյանքի և հույսի։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
Unibank has launched instant transfers by phone number
3
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan



