Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ Ծառուկյան
Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։
Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար: Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։
Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին։
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



