9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Պապ Պողոսյանի և պարուհի Մարի Հովհաննիսյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է համացանցային քննարկումների կենտրոնում։
Զույգի ամուսնությունը, որը տեղի էր ունեցել ընդամենը 9 ամիս առաջ և անակնկալ էր շատերի համար, կարծես թե լուրջ փորձության առաջ է կանգնած։ Հետևորդների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ զույգը սոցիալական հարթակների իրենց էջերից հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները։Ավելին՝ նրանք այլևս չեն հետևում միմյանց (unfollow), ինչը ժամանակակից աշխարհում համարվում է հարաբերությունների խզման առաջին ազդակներից մեկը։
Կասկածներն էլ ավելի խորացան մի քանի ուշագրավ դրվագներից հետո։
Պապ Պողոսյանի ծննդյան օրը Մարի Հովհաննիսյանը որևէ հրապարակային շնորհավորանք կամ անդրադարձ չի կատարել։
Օրեր առաջ Մարին ներկա է գտնվել հարսանեկան միջոցառման, որին ներկայացել է միայնակ՝ առանց ամուսնու։
Այս ամենը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել. արդյո՞ք սիրված զույգն այլևս միասին չէ, թե՞ սա պարզապես ժամանակավոր տարաձայնություն է։
Թեև պաշտոնական հայտարարություն կողմերը դեռ չեն արել, հետևորդներն արդեն իսկ ենթադրում են, որ 9-ամսյա ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



