ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Gelly» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։
Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Gelly» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



