Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ Զաքարյան

BLOG
Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ։

Մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ իրենց իշխանության տարիներին «վաստակած» պարտություններով, կորուստներով, ներքին պառակտումներով, ձախողված ծրագրերով և այդ ամենի՝ «Խաղաղության» փաթեթավորման փորձերով։

Մյուս կողմում՝ ազգային օրակարգի վրա հենված ընդդիմադիր ուժերն են՝ համալրված նոր սերնդով, ապագայի ծրագրերով, արժանապատիվ, ուժեղ և անվտանգ Հայաստանի տեսլականով, հայկական պետականության վերելքի ու միջազգային դիրքերի վերականգնման հեռանկարով, ինչպես նաև ստեղծված կործանարար ընթացքի դեմ անհաշտ պայքարով։

Այլ ընտրություն՝ պրակտիկորեն չկա։

ՀՀ քաղաքացին կամ պետք է ընտրի ինքնախաբեությունը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի, թե ինչպես են իր երբեմնի զարգացող պետությունը դարձնում թույլ, պատերազմի վախի տակ գոյատևող, մաշվող ու հայաթափվող երկիր։

Կամ պետք է ընտրի փոփոխությունների հույսը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի իրավիճակի փոփոխության, անվտանգային երաշխիքների, ուժի և արժանապատվության վրա հենված կայուն խաղաղության, համազգային միասնության ու պետության արտաքին դիրքերի ամրացմանը։

Վերջերս մի քանի սոցհարցումների տվյալներ էի ուսումնասիրում, և ինձ անկեղծորեն ուրախացրեց հետևյալ փաստը։ Դա երևում է նաև սովորական մարդկային շփումներում։

Մեր երկրի երիտասարդության մեծամասնությունը չի ընդունում այն բանաձևը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Պետությանը հասցված տարածքային ու անվտանգային ցավալի կորուստների կողքին՝ նրանց չի բավարարում հեռավոր գյուղի ասֆալտը, գույնզգույն վերանորոգումներն ու այս կամ այն ոլորտի կոսմետիկ "նորարարությունները"։ Նրանք չեն ցանկանում մոռանալ իրենց ազգային արժանապատվությունն ու ոգեղեն զարթոնքը, և չեն ցանկանում խաբվել կառավարության մակերեսային ու ցուցափեղկային քաղաքականությամբ։

Նրանց ուժեղ երկիր է պետք, որը կերաշխավորի երիտասարդի առաջիկա 20-30 տարիների կայուն զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի, ներքին ու արտաքին ներդրումների վրա կառուցված ամուր տնտեսության, ու կյանքի տարբեր փուլերում ազատ ինքնադրսևորման իրական հնարավորությունները։ Նրանց անհրաժեշտ է, որ իրենց երկրում երաշխավորված լինեն ազգային պետությանը բնորոշ հոգևոր-մշակութային արժեքների ու ազգային ինքնության պահպանման բոլոր բաղադրիչները։ Նրանք իսկապես ուզում են իրենց երկրի տերը լինել, ոչ թե իրենց կյանքը դասավորեն հարևան ադրբեջանցիների կամ թուրքերի "պատկերացումների" ու պահանջների շրջանակներում։

Երիտասարդության մոտեցումն ինձ վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ապագա ունի, վերականգնվելու և ուժեղանալու շանսեր ունի, պետականությունն ու ինքնիշխանությունն ամրացնելու ներքին մղում ունի, ազգային արժեքների ու շահերի վրա հենված մտածողություն ունի։ Եվ ամենակարևորը՝ երիտասարդության մեծամասնությունը պրագմատիկ է, և չի տրվում քարոզչական մանիպուլյատիվ լոզունգներին ու ստերին:
 
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers