Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա Հովսեփյան
BLOGՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարում է, որ Արցախում, ուղիղ մեջբերում, «տեղի է ունեցել էթնիկ զտում»։
Ես, իհարկե, չեմ կարող չարձանագրել այս դիրքավորումը եւ այն, որ փաստացի ,Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար, որ արցախցիների կյանքին բառացի վտանգ էր սպառնում։
Եվ, իհարկե, շատ խիստ հուսով եմ, որ նա այնքան ուժեղ է, որ կարողանում է այս մասին ասել իր թույլ ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, որ արցախցիները փախել են եւ արցախցիների կյանքին վտանգ չէր սպառնում, այն ժամանակ, երբ մանկահասակ երեխաներ էին սպանվում Արցախում։
Դուք կարող եք օրակարգը լցնել բազմաթիվ անկարեւոր թեմաներով, սկսած կարկանդակ ուտելուց, վերջացրած ձեր ներընտանեկան որեւէ մեկին չհետաքրքրող թեմաներով։ Դուք կարող եք կիրառել բռնաճնշումների ողջ ներկապնակի բազմազանությունը, բայց կա անհերքելի ճշմարտություն՝ դուք եք հայ ազգի գլխին բերել երեք արյունալի պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ եւ, ի վերջո, հազարամյա հայկական Արցախի հայաթափում։ Եվ այն, որ ձեր իսկ թիմի ներսում, կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, խոսում է այն մասին, որ փոփոխությունները գալիս են ու արդեն եկել են։
Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը։
Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ։
Բոլոր հղումները մեկնաբանության մեջ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



