Մթերքներ, որոնք նպաստում են նիհարելուն
LIFEՑանկանո՞ւմ եք նիհարել, սակայն մեծ ջանքեր չգործադրել դրա համար: Դրա համար պետք է ուտեք այնպիսի մթերքներ, որոնք բարելավվում են նյութափոխանակությունն ու օգնում նիհարել: Ահա թե որ մթերքներն են դրանք:
Կանաչ լոբի
Կանաչ լոբին մաքսիմալ քանակությամբ բջջանյութ է պարունակում, որոնք նպաստում են նիհարելուն:
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը մեծ քանակությամբ ֆոլիաթթու, բջջանյութ, վիտամին С եւ հակաքաղցկեղածին օքսիդանտներ է պարունակում: Բացի այդ, այն նպաստում է նիհարելուն: Միայն թե պետք է հիշեք, որ այն տապակած պետք չէ ուտել, բոլոր օգտակար հատկանիշներն այդ դեպքում կորչում են:
Քաղցր կարտոֆիլ
Քաղցր կարտոֆիլը սովորական կարտոֆիլից տարբերվում է իր ցած կալորիականությամբ: Բացի այդ, այն А եւ С վիտամինների հարուստ աղբյուր է:
Մալինա
Մալինան հարուստ է բջջանյութով ու հակաօքսիդանտներով եւ նպաստում է նիհարելուն:
Ելակ
Ելակը հարուստ է С վիտամինով ու բջջանյութով, նույնպես նպաստում է քաշի կորստին:
Բրոկոլի
Բրոկոլին չափազանց օգտակար է օրգանիզմի համար, այն հիանալի համադրվում է մսի հետ, կարելի է ուտել թե հում, թե խաշած, բայց կրկին ոչ տապակած:
Սպանախ
Սպանախը պարունակում է երկաթ, ֆոլաթթու, բջջանյութեր: Այն օգտակար է բոլորին՝ երեխաներին, մեծերին, հատկապես՝ ծերերին:
Պատրաստեց Past.am-ը:



