«Հըզբոլլահի» դեմ ռազմական արշավը դեռ շատ հեռու է ավարտից. Նեթանյահու
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի հետ խաղաղության ճանապարհը երկար է, «սակայն մենք սկսել ենք»՝ համաձայնելով «Հըզբոլլահի» հետ 10-օրյա հրադադարի, հաղորդում է Times of Israel-ը։
«Մի ձեռքում զենք է, մյուս ձեռքը մեկնված է խաղաղության համար»,- հայտարարել է Նեթանյահուն՝ պարզաբանելով, որ Թրամփի խնդրանքով Իսրայելը «հնարավորություն է տալիս Լիբանանի կառավարության հետ համատեղ դիվանագիտական և ռազմական լուծում առաջ մղելու համար»։
Նեթանյահուն ակնարկել է, որ «Հըզբոլլահի» դեմ ռազմական արշավը դեռ շատ հեռու է ավարտից։
«Մենք աշխատանքը դեռ չենք ավարտել»,- հավելել է նա՝ զգուշացնելով, որ հետագա գործողություններ են նախատեսվում մնացած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների դեմ։ Ըստ նրա՝ «Հըզբոլլահի» վերացումը կպահանջի մշտական ջանքեր, համբերություն և մանրակրկիտ աշխատանք դիվանագիտական ասպարեզում։
Հետևեք մեզ՝ այստեղ



