«Սարսափելի» փաստեր Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի մասին
LIFE1. Հռոմեացիները Լոնդոնն առաջին անգամ կառուցել են գրեթե 2000 տարի առաջ, սակայն կելտական ցեղի թագուհին՝ Բոուդիկան, մի քանի տարի անց գետնին է հավասարեցրել այն:
2. Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին իր Խաչակրաց արշավանքների համար գումար է անհրաժեշտ եղել, և նա ասել է, որ կվաճառի նույնիսկ Լոնդոնը, եթե կարողանա գտնել մեկին, ով այն կգնի:
3. Լոնդոնում ապրող մարդիկ հավատում էին, որ ինքնաձաղկումը օգնում է խուսափել ժանտախտից, որը Լոնդոնի ամենատարածված ու մահացու հիվանդություններից էր 17-րդ դարում:
4. Էլիզաբեթ Առաջինը գլուխը ազատել է այսպես կոչված «թագավորական աթոռի ծառա» աշխատանքից: Այսպես էին անվանում այն մարդուն, ով հոգ էր տանում միապետի մասին, երբ նա զուգարանում էր:
5. Չարլզ Առաջին թագավորը գլխատվել է Ուայթհոլում՝ կառավարության տան մոտակայքում: Արարողությունը դիտող մարդկանց թույլատրվել է վերև բարձրանալ և թաթախել թաշկինակները նրա արյան մեջ: Մարդիկ հավատում էին, որ թագավորի արյունը կբուժի իրենց հիվանդությունները:
6. Նախքան թագուհի դառնալը Վիկտորյա թագուհին ստիպված էր բռնել ինչ-որ մեկի ձեռքից, երբ ուզում էր իջնել աստիճաններով:
7. Բրան Օրհնյալը, ով Անգլիայի թագավորներից էր, գլխատվել է, և նրա գլուխը թաղվել է Սպիտակ լեռան (այժմյան Լոնդոնի Թաուերը (աշտարակը)) տակ, որպեսզի Անգլիան անվտանգ լինի, սակայն երկու այլ գլուխների հետ գողացվել է:
8. 1369թ. Էդվարդ Երրորդը պահանջել է, որ Լոնդոնում արգելվի մսագործների կողմից կենդանիների սպանդը արյունից ու փորոտիքից տարածված գարշահոտության պատճառով: Նեխած միսը սովորաբար թափում էին Թեմզա գետը:
Պատրաստեց Past.am-ը:



