Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չինական մեծ պարիսպը (կամ՝ պատը) ոչ միայն «Երկնային կայսրության», այլ նաև ամբողջ աշխարհի ամենամեծ ճարտարապետական հուշարձաններից մեկն է։ Ավելին, դա մարդու կողմից երբևէ կառուցված ամենամեծ կառույցն է։ Պարիսպն անցնում է ժամանակակից Չինաստանի հյուսիսային շրջաններով: Պաշտոնական տվյալներով, Չինական մեծ պատի պարիսպի ընդհանուր երկարությունը, հաշվի առնելով նրա բոլոր ճյուղերը, կազմում է մոտ 8852 կմ։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ իրականում այն գրեթե երկուսուկես անգամ ավելի երկար է՝ մոտ 21 հազար կմ։

Իսկ ի՞նչ պատմություն ունի այն, ինչպե՞ս և ինչո՞ւ է կառուցվել:

Մ.թ.ա 3-րդ դարում «Երկնային կայսրության» կառավարիչներից էր Ցին Շի Հուանգ կայսրը։ Բարդ ու հակասական ժամանակներ էին։ Պետությանը բոլոր կողմերից սպառնում էին թշնամիները՝ հատկապես ագրեսիվ Սյոննու քոչվորները, և անհրաժեշտ էր պաշտպանություն նրանց արշավանքներից: Այդպես ծնվեց անառիկ պարիսպ կառուցելու որոշումը՝ բարձր և ընդարձակ, որպեսզի ոչ ոք չկարողանա խաթարել Ցին կայսրության անդորրը։ Միևնույն ժամանակ, այդ կառույցը պետք է սահմանազատեր հին չինական թագավորության սահմանները և նպաստեր դրա հետագա կենտրոնացմանը։ Պատը նպատակ ուներ լուծել նաև «ազգի մաքրության» հարցը. բարբարոսներից ցանկապատվելով՝ չինացիները կզրկվեին նրանց հետ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու և երեխաներ ունենալու հնարավորությունից։

Նման վիթխարի սահմանային ամրություն կառուցելու գաղափարը զրոյից չի ծնվել: Նախադեպեր արդեն եղել էին, շատ թագավորություններ, օրինակ՝ Վեյը, Յանը, Չժաոն և արդեն հիշատակված Ցինը, փորձել էին նման բան կառուցել։

Չինական մեծ պարսպի կառուցումն սկսվել է Յինգշանի երկայնքով, որը լեռնային համակարգ է Ներքին Մոնղոլիայում՝ հյուսիսային Չինաստանում: Կայսրը համակարգող է նշանակել հրամանատար Մենգ Թյանին։ Շատ աշխատանք կար անելու։ Նախկինում կառուցված պատերը պետք է ամրացվեին, կապվեին նոր հատվածներով և երկարացվեին։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ներքին» պարիսպներին, որոնք սահմաններ են ծառայել առանձին թագավորությունների միջև, ապա դրանք պարզապես քանդվել են։

Այս վիթխարի օբյեկտի առաջին հատվածների կառուցումը տևել է ընդհանուր առմամբ մեկ տասնամյակ, իսկ Չինական մեծ պարսպի կառուցումը տևել է երկու հազարամյակ: Իր տարբեր փուլերում աշխատանքին միաժամանակ ներգրավված մարդկանց թիվը հասել է երեք հարյուր հազարի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները վարձել են (ավելի ստույգ ստիպել) մոտ երկու միլիոն մարդու միանալ իրենց։ Դրանք բազմաթիվ սոցիալական շերտերի ներկայացուցիչներ էին՝ ստրուկներ, գյուղացիներ, զինվորականներ։ Բանվորներն աշխատել են անմարդկային պայմաններում: Ինքնին տեղանքը հարմար չէր շինարարության համար, կառույցը անցնում է լեռնաշղթաների երկայնքով՝ շրջանցելով դրանցից դուրս եկող բոլոր ճյուղերը։ Շինարարներն առաջ են շարժվել՝ հաղթահարելով ոչ միայն բարձր վերելքները, այլ նաև բազմաթիվ կիրճերը։ Նրանց զոհողությունները իզուր չէին, դե, գոնե այսօրվա տեսանկյունից. տարածքի հենց այդ լանդշաֆտն է որոշել այդ հրաշք կառույցի յուրահատուկ տեսքը:

Չինացիներն իրենց պատն անվանում են «երկրային վիշապ»։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ: Հենց սկզբում դրա կառուցման ժամանակ օգտագործվել են բազմաթիվ նյութեր, առաջին հերթին՝ խտացված կավ։ Դա արվում էր այսպես. նախ եղեգներից կամ ճյուղերից վահաններ էին հյուսում և դրանց միջև շերտերով սեղմում էին կավ, մանր քարեր և հասանելի այլ նյութեր։ Երբ Կին Շի Հուանգ կայսրն է անցել գործի, սկսել են օգտագործել ավելի հուսալի քարե սալեր, որոնք դրվում էին միմյանց մոտ:

Երբ իշխանության է եկել Հան դինաստիան, որը իշխում էր մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը, Չինական մեծ պարիսպն ընդարձակվել է դեպի արևմուտք՝ մինչև Դունհուանգ։ Այդ ժամանակահատվածում օբյեկտը համալրվել է դիտաշտարակների մի ամբողջ շարքով, որը հասնում էր անապատի խորքերը: Նպատակն էր պաշտպանել քարավանները, որոնք հաճախ տուժում էին քոչվորների արշավանքներից։ Մինչ օրս պահպանվել են պատի՝ հիմնականում այն հատվածները, որոնք կառուցվել են Մինգ դինաստիայի օրոք 1368-1644 թվականներին։ Դրանք կառուցվել են հիմնականում ավելի հուսալի և դիմացկուն նյութերից՝ քարե բլոկներից և աղյուսներից։ Նշված դինաստիայի կառավարման երեք դարերի ընթացքում Չինական մեծ պարիսպը զգալիորեն «աճել» է՝ ձգվելով Բոհայ ծովածոցի ափից մինչև ժամանակակից Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի և Գանսու նահանգի սահմանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact