Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» ռեկորդակիր
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դարպասապահ Հենրի Ավագյանը դարձել է «Փյունիկի» ռեկորդակիր։ «Արարատ-Արմենիայի» հետ «Փյունիկի» հանդիպման 24-րդ րոպեին ընդհատվեց Հենրի Ավագյանի դարպասն անընդմեջ անառիկ պահած 6 խաղերի տպավորիչ շարքը, սակայն դարպասապահը պատմական ռեկորդ սահմանեց, հաղորդում է «Փյունիկի» կայքը:
Ընթացիկ առաջնության հանդիպումներում Ավագյանը 608 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշով նա դարձավ «Փյունիկի» պատմության լավագույն դարպասապահը: Հենրի Ավագյանը գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, ով առաջնության հանդիպումներում 600 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Առաջնությունում նախորդ գոլը մեր դարպասապահը բաց էր թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո:
Մելիքսեթյանն «Արարատի» հետ 2008թ. առաջնության 120 րոպե տևած «ոսկե խաղի» 69-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո հաջորդ առաջնության մեկնարկային 6 խաղերում դարպասն անառիկ էր պահել: Եվ միայն 7-րդ տուրում «Միկայի» հետ հանդիպման 10-րդ րոպեին էր գոլ բաց թողել:
Հետևեք մեզ՝ այստեղ



