ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավերին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են երկու նավի, որոնք, ենթադրաբար, կապված էին թմրանյութերի մաքսանենգության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը X սոցիալական մեդիա հարթակում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավերը հետևել են Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին և զբաղվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
SOUTHCOM-ը պարզաբանել է, որ առաջին հարվածի ժամանակ զոհվել է երկու տղամարդ, իսկ երկրորդի ժամանակ՝ ևս երեքը։
Մեկ տղամարդ ողջ է մնացել։ Գործողությունից հետո Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է ԱՄՆ ափային պահպանությանը ողջ մնացածի համար որոնողափրկարարական համակարգը ակտիվացնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



