Արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքները լինելու են նախարարության վերահսկողության ներքո
SOCIETYՀՀսպորտի և երիտասարդության հարցերինախարար Գաբրիել Ղազարյանըփետրվարի 16-ին Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ խոսել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքների նկատմամբ նախարարության կողմից վերահսկ ողության ուժեղացման և այդ ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Նախարարը Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել է կարատե մարզաձևի առանձնահատկությունների, ճշգրիտ տեղեկատվության տարածման միջոցով երեխաներին ճիշտ ուղղորդելու և նրանց մարզումները մասնագիտորեն ու արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը նախարարին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել միջազգային մրցասպարեզներում ֆեդերացիան ներկայացնող մարզիկների ձեռքբերումների մասին: Ֆեդերացիայի մարզասրահում մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Այցի ավարտին նախարար Ղազարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և նրանց տեղեկացրել նախարարության նախաձեռնած նոր գործընթացի մասին, որով արևելյան մարտարվեստների ֆեդերացիաները բերվելու են իրավական դաշտ՝ դառնալով առավել վերահսկելի: «Մոդայիկ է դարձել օտարահունչ անվանումով մարզաձևերի ֆեդերացիաներիհիմնումը և դրանց խմբակների գործունեությունը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: Այդ ամենըմտահոգիչ տարրեր է պարունակում: Մեր նախարարության մասնագետները մանրամասն ուսումնասիրել են ոլորտը,որի հիման վրա էլ կառուցվել է նախարարության ռազմավարությունը արևելյան մարտարվեստներիֆեդերացիաների հետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, նշված ֆե դերացիաների հետ աշխատանքները կդարձնի առավել համակարգված և կառավարելի:



